ՄԵՐ ՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ

imageEuraqua Europe հանդիսանում է POLLET Water Group ընկերության անդամ, ունի շուրջ 25 տարվա փորձ ամբողջական ջրամաքրման համակարգերի, առեւտրային և արդյունաբերական բաղկացուցիչ մասերի արտադրության ոլորտում: Euraqua ընկերությունն առաջարկում է լայն տեսականի բարձր որակի արտադրանք, այդ թվում՝ փափկեցուցիչներ, հակադարձ օսմոսային համակարգ, զտիչներ եւ այլն: Euraqua պահեստը զբաղեցնում է 15,000 մ² տարածք, ինչը թույլ է տալիս մեզ պահելու մեծ քանակությամբ բաղադրիչներ եւ պահեստամասեր՝ ապահովելով լավագույն սպասարկում եւ նվազագույն առաքման ժամկետներ մեր հաճախորդների համար: Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ունենք բազմաթիվ հաճախորդներ Եվրոպական գրեթե բոլոր երկրներում: Euraqua-ն ունի նաեւ արտադրական բաժին, որը հպարտորեն ներկայացնում է իր արտադրական Զտիչ ավազի ֆիլտրերը, ակտիվացված ածխածնային զտիչները, փափկեցուցիչները ....

imageԱվելի քան 35 տարիների արտադրական գործունեության արդյունքում Atlas Filtri-ն դարձել է ելակետային ընկերություն ջրի զտման և մաքրման լուծումներ գտնելու և առաջատարը՝ կենցաղային և արդյունաբերական ոլորտներում՝ շուկայական հարաբերություններ իրականացնելով աշխարհով մեկ ավելի քան 80 երկրներում իր դիստրիբյուտորների ցանցի միջոցով։ Ուշադրությունը մշտապես սևեռելով որակի և նորարարական տեխնոլոգիաների մշակման վրա՝ Atlas Filtri ընկերությունը դարձել է հուսալի գործընկեր յուրաքանչյուրի համար, ով զբաղվում է ջրի մաքրման կատարելագործման առաքելությամբ։ Շուկայի պահանջներն արագ ըմբռնելու կարողության շնորհիվ Atlas Filtri ընկերությունը հնարավորություն է ունենում մշտապես առաջարկելու նոր լուծումներ՝ կատարելագործելով և նորացնելով սեփական արտադրանքն ու գործընթացները և տարեցտարի ներկայացնելով նոր արտադրանք ու ծառայություններ։ Atlas Filtri ընկերությունն իր Ջրի բարելավման, Տեխնիկական և Սպասարկման բաժիններով հանդերձ այսօր կարող է արձագանքել յուրաքանչյուր պահանջի հետևյալ ոլորտներում՝ ՋՐԱԶՏՈՒՄ, ՄԱՔՐՈՒՄ, ՄԻԿՐՈ- և ՈՒԼՏՐԱՖԻԼՏՐԱՑՈՒՄ,ՀԱԿԱԴԱՐՁ ՕՍՄՈՍԱՅԻՆ ԶՏՈՒՄ, ԱԽՏԱՀԱՆՈՒՄ։ Դրա հիման վրա Atlas Filtri-ն առաջարկում է ջրազտման և մաքրման ոլորտում ապրանքների ամենալայն տեսականին։

imageՆերկայիս գործարանը հիմնվել է 1930 թվականին որպես փայտի թափոնների մշակման վանական ձեռնարկություն: 1929 թվականին մեծ փոթորիկ տեղի է ունենում, որի պատճառով վանքի տարածքի շատ ծառեր մահանում են․ դա էլ հիմք է հանդիսանում գործարանի բացմանը: Շուտով գործարանը վաճառվում է “Holzfaserplattenwerk Braunau”, հետագայում կարճանալով՝ դառնում HOBRA: 930 – փայտի թափոնների վերամշակման գործարան 1931 - Hobra ընկերության փայտաթելքային սալիկների արտադրամաս է հիմնվում Բրումովում 1945 - ֆիրման ազգայնացվում է և շարունակում գործել Krkonošské papírny անվան տակ 1950 - ֆիլտրշիթի և բջջանյութի ասբեստի վրա հիմնված թղթի արտադրություն

imageSciLabware Limited ընկերությունը հանդիսանում է լաբորատոր ապակեղենի և լաբորատոր նոր պլաստիկ ամանեղենի առաջատար արտադրողներից մեկն աշխարհում՝ գիտական հանրությանը մատակարարելով աշխարհահռչակ ապրանքանիշերով։ Սկսած ապակյա տարրաներից և կոնդենսատորներից մինչև պլաստիկ չափիչ գլաններն ու լաբորատոր շշերը, SciLabware ապրանքները համակողմանի սպառում ունեն և իրենց տեղն են գտնում բոլոր տիպի լաբորատորիաներում։ Ընկերությունը նաև զբաղվում է ապակու ջերմամշակմամբ՝ խողովակներից և միջանկյալ բաղադրիչներից, ինչպես նաև արտադրում է հատուկ ապակյա արտադրատեսակներ տեխնիկական և արդյունաբերական սարքավորումների լայն տեսականու համար։

imageZOUTMAN ընկերությունը հանդիսանում բելգիական անկախ աղ արտադրող, որը զբաղվում է աղի տարբեր տեսակների մշակմամբ (մասնագիտանալով սննդարդյունա​բերության ոլորտում ծովային աղի արտադրության մեջ)։ Ամեն տարի այս արագ զարգացող ընտանեկան ձեռնարկու​թյունը մշակում և փաթեթավորում է 300 000 տոննա աղ տարբեր ընկերությունների համար։ Ապրանքատեսակները տարբերվում են մաքրության, հատիկի չափի, խոնավության պարունակության և փաթեթավորման առումով․ ամեն ինչ հարմարեցված է մեր հաճախորդների պահանջներին: Հազարավոր տոննա աղ է փոխադրվում փոքր փաթեթներով, պարկերով կամ խուռնաբեռն երկու ռազմավարական տեղադրությամբ ճյուղերից դեպի ծով հեշտ մուտքի թույլտվությամբ՝ Ռուսելարում և Գենտ ծովի նավահանգստում։ Ունենալով բեռնափոխադրման համար եզակի տեղադրություն՝ այսօր այս էժան և լայնորեն հասանելի արտադրանքն առաքվում է ավելի քան 60 երկիր։ ZOUTMAN-ն ունի իր սեփական բեռնափոխադրող նավը երաշխավորված առաքման համար։ Այն մրցակցությունից առանձնանում է անհատական սպասարկմամբ և արագ ու արդյունավետ գործառնական մեթոդով, զգալի ճկունությամբ, որ ամբողջությամբ կենտրոնացված է որակի և շրջակա միջավայրի վրա։ Ձեռնարկությունն ապացուցել է այս ամենը՝ ձեռք բերելով BRC / IFS / KOSHER / GMP / ISO14001 հավաստագիր։