«Ակվա Ստանդարտ» ընկերությունը Հայաստանում գործում է արդեն շուրջ 10տարի: Ընկերությունը, համագործակցելով եվրոպական հայտնի ընկերություների հետ, զբաղվում է պրոֆեսիոնալ ջրամշակմամբ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ֆիլտրացումով, լաբորատորիաների համար նախատեսված ապակեղենի և այլ լաբորատոր պարագաների ներմուծումով և վաճառքով: «Ակվա Ստանդարտ» ՍՊԸ-ն հանդիսանում է POLLET WATER GROUP(EURAQUA, HERCO), HOBRA, PYREX , ZOUTMAN, ATLAS Filtri ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է ֆիլտրացման սարքավորումների ներմուծումով, վաճառքով, տեղադրումով և հետագա սպասարկումով: Սարքավորումները նախագծված են այնպես, որպեսզի խնայեն ջուր և էլեկտրաէներգիա` նվազագույնի հասցնելով սպառողի ծախսերը:
Կարդալ ավելինՄեր փորձառու մասնագետները դրսևորում են անհատական մոտեցում, տալիս են խորհրդատվություն,կատարում են տեղադրման աշխատանքներ։ Սպասարկման և տեղադրման աշխատանքները կատարվում են ճիշտ ժամանակին։
Արժեքները այն հիմնասյուներ են, որոնք “իրենց ուսերին” կրում են ընկերության տեսլականն ու առաքելությունը։ Մեր աշխատանքային սկզբունքները միավորում են մեր Aquastandard թիմին։ Մենք կատարում ենք մեր աշխատանքը սրտացավորեն:
Aquastandard ներկայացնում է աշխարհի խոշորագույն բրենդները Հայաստանում , տալիս է ընտրության մեծ հնարավորություն, ապահովում է մեր կողմից առաջարկվող ֆիլտրների բարձր որակը:
Այսօր ամենաթանկ ռեսուրսը դա ժամանակն է։ Մենք կատարում ենք մեր աշխատանքը ճիշտ ժամանակին։
Մեր թիմը ապահովում է Aquastandard-ի կողմից առաջարկվող ֆիլտրների տեղադրումը և անխափան աշխատանքը։