Մեր մասին

photo «Ակվա Ստանդարտ» ընկերությունը Հայաստանում գործում է արդեն շուրջ 10տարի: Ընկերությունը, համագործակցելով եվրոպական հայտնի ընկերություների հետ, զբաղվում է պրոֆեսիոնալ ջրամշակմամբ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ֆիլտրացումով, լաբորատորիաների համար նախատեսված ապակեղենի և այլ լաբորատոր պարագաների ներմուծումով և վաճառքով: «Ակվա Ստանդարտ» ՍՊԸ-ն հանդիսանում է POLLET WATER GROUP(EURAQUA, HERCO, ALAMO), HOBRA, PYREX , ZOUTMAN, ATLAS Filtri, ECOSOFT ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է ֆիլտրացման սարքավորումների ներմուծումով, վաճառքով, տեղադրումով և հետագա սպասարկումով: Սարքավորումները նախագծված են այնպես, որպեսզի խնայեն ջուր և էլեկտրաէներգիա` նվազագույնի հասցնելով սպառողի ծախսերը: Հաճախորդների հետ սերտ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր խնդրի համար գտնել հստակ լուծում և առավելագույնս բավարարել հաճախորդի պահանջը: Մեր քիմիկոսները, ինժիներները կկատարեն ջրի նախնական հետազոտություն և կառաջարկեն մաքրման լավագույն տարբերակ: Մենք վաճառում և տեղադրում ենք միայն Եվրոպական ծագման արտադրանք և յուրաքանչյուր կայանի համար տրվում է 6 ամիս երաշխիք, որից հետո ցանկության դեպքում կարող ենք տրամադրել ետերաշխիքային վճարովի ծառայություն, պահանջվող պահեստամասերն առկա են մեր պահեստում: Մեր ընկերության սարքավորումները կատարում են ջրի ամբողջական կամ մասնակի մաքրում` ըստ գնորդի ցանկության, անկախ դրա ախտոտվածության աստիճանից` ազատելով ջուրը բակտերիաներից, ավելորդ աղերից, օրգանական նյութերից: Ինչպես նաև կատարվում է ջրի փափկեցում , հակադարձ օսմոսային զտում, ուլտրաֆիլտրացում, նանոֆիլտրացում և այլն:

ՍՊԱՌՄԱՆ ՇՈՒԿԱ

photo

«Ակվա Ստանդարտ» ընկերության սարքավորումներն ունեն լայն սպառում հետևյալ բնագավառներում.
Սննդի արդյունաբերություն: Պահածոներ, կաթնամթերք, գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերություններ
Արդյունաբերական ձեռնարկություներ
Հյուրանոցային և ռեստորանային համալիրներ, սրճարաններ
Հիվանդանոցներ և դեղագործական ընկերություններ
Գյուղատնտեսություն` ջերմոցային և ձկնաբուծական տնտեսություններ
Կաթսայատներ
Կենցաղում և այլ բնագավառներում

service-1 service-1 service-1