Ջուրը կյանք է։ Խմենք ֆիլտրացվածը:

Ջրի մասնագիտացված ֆիլտրերի մատակարարում Հայաստանում 2009 թվականից։

Ջրի ֆիլտրացումն այն է, ինչով մենք զբաղվում ենք:

Լավագույն վաճառվողներ

Մաքրություն. Բարձր ստանդարտ. Aqua Standard.

Ինչու՞ ընտրել Aqua Standard-ը

Մեր փորձագետների և վերապատրաստված տեխնիկների շնորհիվ Ձեր բոլոր պահանջները ջրի ֆիլտրման հետ կապված կբավարարվեն։ Լինելով ջրի ֆիլտրերի առաջատար դիստրիբյուտոր Հայաստանում՝ մենք կհոգանք ձեզ համար կատարյալ ֆիլտրման համակարգ գտնելու, համակարգերի տեղադրման և հետագա սպասարկման մասին:

1. Մեր արժեքները

Մեզ համար առաջնահերթ է ապահովել մեր հաճախորդներին մաքուր ջրով՝ անկախ հանդիպող խոչընդոտների: Որակ, փորձ և հարմարավետություն՝ սրանք են 3 հիմնասյուները որոնք սահմանում են մեր առաքելությունը և տեսլականը։

2. Ֆիլտրերի որակ

Մենք հանդիսանում ենք մի շարք համաշխարհային ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչը։ Համակարգերը ներմուծվում են Եվրոպայից՝ ապահովելով որակի ամենաբարձր չափանիշները։

3. Բարձրակարգ սպասարկում

Բացի բարձրակարգ տեխնոլոգիաներից, մենք նաև պահպանում ենք սպասարկման բարձր չափանիշները։ Մեր աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայում՝ Հայաստանին մատուցելու համար նորագույն և լավագույն ծառայությունները:

4. Առաջինը շուկայում

Մենք արդեն 16 տարի է շուկայում ենք և ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ։ Կարող ենք չանհանգստանալ, որ պահեստամասերը կամ քարթրիջները կսպառվեն։ Մենք միշտ Ձեր կողքին ենք։

5. Տեղադրման և պահպանման գիտելիքների բազա

Մեր թիմում եվրոպական որակավորում ունեցող ինժեներներ են, ովքեր իրենց 5 մատի պես գիտեն ջուրը։ Նրանք վերապատրաստվել են և՛ Հայաստանում, և՛ Եվրոպայում՝ աշխատանքի բարձր արդյունավետություն և արագություն ապահովելու համար:

Ջրի արքաները:

Մեր ջրի ֆիլտրերի առավելությունները

Ջուրը կարող է պարունակել աղտոտիչներ, որոնք անզեն աչքով անտեսանելի են։ Վիրուսներ, բակտերիաներ, քլրոր և ծանր մետաղներ՝ ծորակի ջուրը կարող է վնասակար լինել առողջության համար։
Aqua Standard-ի ծորակի ջրի համար նախատեսված ֆիլտրերի շնորհիվ դուք կարող եք վստահ լինել, որ ձեր սիրելիներին հասանելի է լավագույն որակի ջուրը:

Անհատական ֆիլտրեր

Լինելով ջրի ֆիլտրերի առաջատար մատակարար Երեվանում՝ մենք հպարտ ենք մեր ունեցած փորձով և մեր տեխնոլոգիաներով: Կախված ջրի որակից, քանակից և հոսքի արագությունից մենք կարող ենք առաջարկել այն ֆիլտրման համակարգը, որը կհամապատասխանի Ձեր պահանջներին:

Կոշտության խնդրի բոլոր հնարավոր լուծումները

Ջրի կոշտությունն ակնհայտ խնդիր է Հայաստանի բոլոր հատվածներում: Ջրում կալցիումի և մագնեզիումի չափազանց մեծ քանակությունը , կարող է վնասել սարքավորումները և նաև մաշկի չորության պատճառ դառնալ:

Ապահովելով ջրի կոշտության ճիշտ մակարդակ՝ Ձեր սարքավորումները չեն վնասվի, ձեր մազերը կմնան ամուր և ավելի առողջ: Մեր տեխնոլոգիայի շնորհիվ դուք կարող եք հրաժեշտ տալ նմանատիպ խնդիրների:

Անկախ ջրի կոշտության մակարդակից, մենք միշտ կտրամադրենք փափկեցնող համակարգ, որը 100%-ով կլուծի ամենաբարդ խնդիրները:

Բարձր որակ = Երաշխիք

Ավելի քան 15 տարի մեզ աջակցում են ջրի ֆիլտրման համակարգերի, աշխարհի առաջատար մատակարարները: Լինելով վստահելի գործընկեր, մեզ հասանելի են նորագույն արտադրանքները, տեխնոլոգիաները և տեղադրման մեթոդները: Բացի այդ, կարող ենք վստահեցնել, որ ֆիլտրի խափանման կամ փոխարինող մասերի խափանման դեպքում մենք միշտ կաջակցենք Ձեզ:

Մեր մասին

2009 թվականից –

Aqua Standard ընկերությունը Հայաստանում, ջրի ֆիլտրերի առաջատար դիստրիբյուտորն է ավելի քան 16 տարի: Մենք ներկայացնում ենք տասնյակ, բացառապես եվրոպական ապրանքանիշներ, որոնք մասնագիտացած են ջրի մաքրման ոլորտում:

Ձեր տան ջրի ֆիլտրացումից մինչև արդյունաբերական լուծումներ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների համար, ինչպես նաև լաբորատոր ապակեղեն՝ մենք զբաղվում ենք ջրի ֆիլտրացմամբ սկզբից մինչև վերջ:

Մեր բացառիկ գործընկերների թվում են Atlas Filtri, Ecosoft, Pollet Water Group, Hobra, Zoutman, Pyrex և շատ ուրիշներ:

Մենք վաճառում և տեղադրում ենք միայն եվրոպական և ամերիկյան արտադրության ապրանքներ և յուրաքանչյուր համակարգի համար տրամադրում ենք առնվազն վեց ամիս երաշխիք: Մեզ հետ համագործակցելու ընթացքում, ձեր տպավորությունները բարելավելու համար մենք իրականացնում ենք բարձր մակարդակի սպասարկում ճիշտ ժամանակին:

Մեր առաքելությունը

Aqua Standard-ը հիմնադրվել է 16 տարի առաջ՝ նպատակ ունենալով ֆիլտրացված ջուր հասցնել յուրաքանչյուր տուն և բիզնեսի, պահպանել բարձրորակ սպասարկում և ժպիտներ պարգևել մեր գործընկերներին:
Հաջողության հասնելու ճանապարհին մենք ձգտում ենք դառնալ ջրի ֆիլտրման լուծումների համաշխարհային առաջատարը, ապահովել բարձրորակ արտադրանք և բարություն դրսևորել մեր մոլորակի և գործընկերների հանդեպ:

Ամեն ինչ սկսում է ջրից

Մեր գործընկերները (B2B)

ՀՈՄԵՌ ԲԱՅ ՎԱԿ

Հասցե`
- Երևան ՝ Հալաբյան փող., 36/2 շինություն
- Երևան՝ Նորաշեն (16-րդ թաղամաս), Մազմանյան փող., 1/1 շինություն

ՀՈՄՊԼԵՔՍ ՀԻՊԵՐ ՄՈԼ

Հասցե`
Հայաստան, Կոտայքի մարզ, Պռոշյան գյուղ Գևորգ Չաուշի փող., 1/47 շենք

ՋԵՐՄ ՏՈՒՆ

ՇԻՆԱՆՅՈՒԹԻ, ՍԱՆՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ
Հասցե՝
Երևան Վիկտոր Համբարձումյան փող., 6 շենք

ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ

Հասցե՝

- Արշակունյաց պող., 69/5
- Երևան Շիրազի փող., 13/3 շենք
- Երևան Նոր Նորքի 6-րդ զանգված, Բադալ Մուրադյան փող., 6/4 շենք, №2

Մեր մատակարարները

Մեզ վստահում են՝

Հովանավորություններ

Volleyball Federation of Armenia

Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիա

«Aqua Standard» ՍՊԸ-ն մեծ հաճույքով արդեն մի քանի տարի աջակցում է Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիայի փառատոնին՝ որպես հովանավոր։

Մարզիկի համար առողջությունն ուղակի նպատակ չէ, դա ապրելակերպ է։ Ինչպես ճիշտ սնունդը, այնպես էլ մաքուր ջուրը անհրաժեշտ է էներգիայի, վերականգնման և առավելագույն արդյունքի հասնելու համար։

Ահա թե ինչու այս համագործակցությունը մեզ համար կարևոր է․ այն միավորում է շարժումը, կարգապահությունը և հիշեցումը, որ յուրաքանչյուր մարզիկի ուժը սկսվում է առողջ կենսակերպից, իսկ առողջ կենսակերպը՝ մաքուր ջրից։


Մեր համար մեծ պատիվ է աջակցել նախաձեռնությանը, որը խթանում է սպորտը, թիմային աշխատանքը և մաքուր ջրի ուժը ակտիվ կյանքում։

Barev Fest

BarevFest

«Aqua Standard» ՍՊԸ, որպես ջրի ֆիլտրացման լուծումների առաջատար ընկերություն, պատվով աջակցեց BarevFest միջոցառմանը, որը նվիրված էր յոգային, գիտակցված կենսակերպին և համապարփակ առողջությանը։

Մեր համար այս հովանավորությունն ուղղակի աջակցություն չէր։ Սա հնարավորություն էր միավորվել մարդկանց այն շրջանակի հետ, որը գնահատում է հավասարակշռությունը, բարեկեցությունը և գիտակցված ընտրությունները։ Միջոցառման տարածքում մենք ապահովել էինք մաքուր, բարձրորակ խմելու ջուր, որպեսզի բոլոր մասնակիցները ունենային մշտապես հասանելի, բարձրորակ խմելու ջուր։

Աջակցելով BarevFest-ին՝ մենք շարունակում ենք մեր առաքելությունը՝ խթանել առողջ կենսակերպը և բարձրացնել մաքուր ջրի կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը և դարձնել մաքուր ջուրը առողջ կենսակերպի անբաժան մասը։

Specialty Coffee Days

Սրճի և շոկոլադի փառատոն

«Aqua Standard» ՍՊԸ-ն մեծ հաճույքով հանդես եկավ որպես ջրի հովանավոր Սրճի և շոկոլադի փառատոնում՝ «Մասնագիտական սուրճ» անվանակարգում։

Մասնագիտական սուրճի աշխարհում ջուրը երբեք «պարզ ջուր» չէ։ Օգտագործվող ջրի հանքային բաղադրությունը, pH-ը և ընդհանուր կազմը կարող են ամբողջությամբ փոխել նույն սուրճի համը։ Ճիշտ ջուրը ուժեղացնում է բուրմունքը, բարելավում է էքստրակցիան և բացում է համի մաքրությունը։

Աջակցելով այս միջոցառմանը՝ մենք հպարտ ենք, որ սուրճը մատուցվել է այնպիսի ջրով, որի միջոցով նրա համային նրբությունը լիարժեք բացահայտվել է։ Լավ սուրճը և ճիշտ ջուրը միշտ քայլում են կողք կողքի: