Aqua Standard
  • Ցանկ
    • Filter Housings - Aqua Standard YerevanԿաղապար
    • water filter cartridges - Aqua Standard YerevanՔարթրիջներ
    • Domestic filters - Product Categories - Aqua StandardԿենցաղային ֆիլտրներ
    • Filter media - Product Categories - Aqua StandardՖիլտրացման նյութ
    • Industrial filters - Product Categories - Aqua StandardԱրդյունաբերական ֆիլտրեր
    • Water softeners - Product Categories - Aqua StandardՓափկեցուցիչներ
    • alcohol filtration - Aqua Standard Water Filters YerevanԱլկոհոլային Ֆիլտրացում
    • Other - Product Categories - Aqua StandardԱյլ
  • Մեր ապրանքանիշերը
    • Atlas Filtri – Մեր ապրանքանիշերը
    • Ecosoft – Մեր ապրանքանիշերը
    • HOBRA – Մեր ապրանքանիշերը
    • Cintropur – Մեր ապրանքանիշերը
    • Clack – Մեր ապրանքանիշերը
    • Jacobi – Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Русский
  • 0
Types of water filters: Which to choose?

Ջրի ֆիլտրերի տեսակները. ո՞րն ընտրել

By aqua@admin on August 29, 2024

Ջուրը գրեթե երբեք չի լինում H2O-ի տեսքով, ինչը նշանակում է, որ այն պարունակում է բազմաթիվ տարբեր հանքանյութեր, քլոր, բակտերիաներ և այլն: Աղտոտիչների յուրաքանչյուր տեսակ պահանջում է զտման իր տեսակը:

Aqua Standard-ը ձգտում է ապահովել ջրի բարձրորակ ֆիլտրման լուծումներ՝ հնարավորություն տալով օգտագործել, անվտանգ և մաքուր ջուր :

Կենցաղային ջրի զտիչները կարելի է բաժանել երկու տեսակի՝ օգտագործման կետի զտիչներ և մուտքի կետի կամ մագիստրալային զտիչներ: Այս ֆիլտրերի տեսակներից յուրաքանչյուրը օգտագործում է ֆիլտրման տարբեր տեխնոլոգիաներ հատուկ աղտոտիչների դեմ պայքարելու համար:

Ջրի որակը հասկանալը կարևոր է իմանալու համար, թե ինչ տեսակի ջրի զտիչ է Ձեզ անհրաժեշտ: Խորհուրդ է տրվում ծորակի ջուրը ստուգել պրոֆեսիոնալ լաբորատորիայում, որտեղ կարելի է գտնել բոլոր տեսակի աղտոտիչների թեստերը: Կամ եթե կոնկրետ խնդիր ունեք, կարող եք փորձել ինքնուրույն մենթոդներ՝ կոշտության, TDS, քլոր, PH և այլ թեստերի օգնությամբ:

Այս բաժնում մենք կանդրադառնանք ջրի ֆիլտրերի տարբեր տեսակներին, ինչպես ստուգել ջրի որակը և կօգնենք ընտրել Ձեր կարիքների համար լավագույն զտիչը:

Հասկանանք Ձեր տան ջրի որակը

Համոզվելու համար, որ դուք խմում եք անվտանգ ջուր, պետք է պարբերաբար փորձարկել այն: Եթե ջուրն ունի անսովոր հոտ, գույն կամ համ, սա հստակ նշան է, որ Դուք ֆիլտրման համակարգի կարիք ունեք: Նույնիսկ եթե ջուրը մաքուր է թվում, դա չի երաշխավորում, որ այն զերծ է աղտոտիչներից:

Դուք կարող եք ընտրել պրոֆեսիոնալ լաբորատոր փորձարկում կամ կապվել մեզ հետ տեղում ջրի կոշտության փորձարկման ծառայության համար:

Ջրի ստուգման հարցում, տանը

Շնորհակալություն!

Ձեր հարցումը հաջողությամբ կատարվել է:

Ներկայացնում ենք տան համար նախատեսված ջրի ֆիլտրերի հիմնական տեսակները

Ջրի ֆիլտրման համակարգի համապատախան տեսակ ընտրելը կարևոր է Ձեր և Ձեր ընտանիքի համար անվտանգ, մաքուր խմելու ջրի հասանելիությունն ապահովելու համար: Այստեղ մենք մանրամասն կանդրադառնանք ջրի ֆիլտրերի հիմնական տեսակներին, ինչպես են դրանք աշխատում, աղտոտիչների հեռացման մեթոդները և սպասարկման պահանջները:

Օգտագործման մի կետի համար

Հակադարձ օսմոսային համակարգ (լավագույնս հեռացնում է աղտոտիչների 90%-ը)

Հակադարձ օսմոսային համակարգերը զտում են ջրից մանր մասնիկները և աղտոտիչների լայն տեսականի (հակադարձ օսմոս`<0.001 միկրոն). Ջրի ճնշումը ստիպում է նրան անցնել մեմբրանով ՝ որը հեռացնում է աղտոտիչները:

Հակադարձ օսմոսային համակարգերը սովորաբար ներառում են ֆիլտրման մի քանի փուլ, որոնք կքննարկվեն ստորև: Կարճ ասաց, այն կարելի է անվանել «բոլորը մեկում» փաթեթ: Այն իդեալական է ամենօրյա օգտագործման համար՝ խմելու, բանջարեղենի և մրգերի լվացման, թեյ պատրաստելու և այլն։

Ինչ են հեռացնում հակադարձ օսմոսային համակարգերը.

  • Նստվածք
  • Քլոր
  • Ծանր մետաղներ
  • Բակտերիաներ
  • Վիրուսներ
  • Նիտրատներ
  • Ֆտորիդ
  • Լուծված աղեր
  • Ցանկացած տարօրինակ համ կամ հոտ

Սպասարկում. Մեմբրանը պետք է փոխվի ամեն տարի, իսկ նախնական և հետֆիլտրերը՝ 6 ամիսը մեկ:

  • Հակադարձ օսմոս P'URE BALANCE

    Հակադարձ օսմոս P’URE BALANCE

Եռաստիճան ֆիլտրման համակարգ

Եռաստիճան ֆիլտրը կատարում է մեխանիկական և ածխային ֆիլտրացում ջրից՝ տեսանելի աղտոտիչները, ինչպես նաև քլորը, համը և հոտը հեռացնելու համար: Տեղադրվում է խոհանոցի լվացարանի տակ և ունի առանձին ծորակ։

Հավաքածուի երրորդ քարթրիջն օգտագործում է EcoMix տեխնոլոգիան ջրի կոշտությունը նվազեցնելու համար:

Ի՞նչ է հեռացնում եռաստիճան համակարգը

  • Նստվածք
  • Քլոր
  • Ցանկացած տարօրինակ համ կամ հոտ
  • Կոշտություն

Սպասարկում. Քարթրիջները պետք է փոխարինվեն 6 ամիսը մեկ:

  • Եռաստիճան ֆիլտր - Aqua Standard

    Եռաստիճան ֆիլտր

Մուտքի կետ

Մեխանիկական (Լավագույնը խոշոր մասնիկները՝ նստվածքները հեռացնելու համար)

Այս տեսակի համակարգերում ներառված չէ քարթրիջը, անհրաժեշտ է ընտրել քարթրիջ կախված ջրի աղտոտվածությունից: Չնայած նման ֆիլտրի առավելությունն այն է, որ դուք կարող եք տեղադրել այն մուտքի կետում և մաքրել ջուրը այնտեղ, որտեղ կա հասանելիություն:

Դա կարող է լինել լվացարան, լոգարան, օդորակիչ, ջեռուցման համակարգ և այլն:

Մեխանիկական ֆիլտրերը օգտագործում են ֆիզիկական խոչընդոտներ՝ արգելափակելու և ջրից մասնիկները հեռացնելու համար: Այս ֆիլտրերը սովորաբար պատրաստվում են այնպիսի նյութերից, ինչպիսիք են՝ ծալքավոր պոլիեսթերը, ցելյուլոզը կամ թելային պոլիպրոպիլենը:

Ֆիլտրի ծակոտիների չափը որոշում է մասնիկների չափը, որոնք կարելի է հեռացնել, իսկ միկրոն ցուցանիշը, ցույց է տալիս արդյունավետությունը:

Ի՞նչ են հեռացնում մեխանիկական ֆիլտրերը

  • Խոշոր մասնիկներ, ինչպիսիք են՝
    • Ավազ
    • Հող
    • Ժանգ
    • Այլ նստվածքներ, որոնք կարող են առաջացնել պղտոր ջուր:

Սպասարկում. Դուք կարող եք փոխարինել քարթրիջը յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ կամ ընտրել ինքնամաքրվող ֆիլտր, որը կարող է ծառայել մինչև 3 տարի, եթե լվացվի յուրաքանչյուր 3 ամիսը մեկ:

  • Եռաստիճան ֆիլտր + ինքնալվացվող

    Եռաստիճան ֆիլտր + ինքնալվացվող

Ածուխ (լավագույնս հեռացնում է հոտը, համը, գույնը, քլորը)

Ածխային ֆիլտրներում օգտագործվում է ակտիվացված ածուխ` կլանելու և ջրից կեղտերը հեռացնելու համար: Ակտիվացված ածուխը ունի բարձր ծակոտկենություն, որն ապահովում է մեծ մակերես, որը պահում է աղտոտիչները ջրի անցնելու ընթացքում: Այս զտիչները կարող են լինել հատիկավոր ածուխի կամ ածխային պինդ բլոկի տեսքով:

Ինչ են հեռացնում ածխային ֆիլտրերը.

  • Քլոր
  • Հոտ
  • Համ
  • Գույն
  • Այլ քիմիական նյութեր, որոնք ազդում են ջրի համի և հոտի վրա

Սպասարկում. Ածխային քարթրիջները պետք է պարբերաբար փոխարինվեն՝ իրենց արդյունավետությունը պահպանելու համար, սովորաբար 3-6 ամիսը մեկ՝ կախված ջրի մեջ աղտոտիչների մակարդակից և ֆիլտրի հզորությունից:

  • Երկաստիճան կոռպուս 25սմ

    Երկաստիճան կոռպուս 25սմ

Փափկեցնող համակարգեր (լավագույնը ջրի կոշտությունը հեռացնելու համար)

Փափկեցուցիչ համակարգերն աշխատում են՝ փոխարինելով այն հանքանյութերը, որոնք ջուրը դարձնում են «կոշտ», ինչպիսիք են կալցիումը և մագնեզիումը: Ջուրը համարվում է «կոշտ», եթե այն պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը և մագնեզիումը:

Այս միներալները կարող են խնդիրներ առաջացնել, ինչպիսիք են խողովակների և տեխնիկայի աղակալոիմը, նվազեցնելով դրանց արդյունավետությունը և կրճատելով ծառայության ժամկետը: Կոշտ ջուրը նաև դժվարացնում է օճառի փրփրումը, ինչը կարող է հանգեցնել ավելի շատ օճառի օգտագործման և հետքեր թողնել ձեր սպասքի, հագուստի և մաշկի վրա:

Ջրի փափկեցնող սարքի օգտագործումը կարող է օգնել Ձեզ լուծել այս խնդիրները և ջուրն ավելի անվտանգ դարձնել լվացվելու և լողանալու համար:

Համակարգը սովորաբար ներառում է միներալների համար նախատեսված բաք, որտեղ տեղի է ունենում իոնների փոխանակում և աղի բաք, որտեղ պահվում է աղը կամ խեժի լուծույթը:

Այս համակարգերը ընդհանուր առմամբ կոմպակտ են, նաև հարկ է նշել, որ նորմալ պայմաններում դրանք կարող են ծառայել մինչև 10 տարի:

Այնուամենայնիվ, համակարգի արդյունավետ աշխատանքի համար կանոնավոր սպասարկում է պահանջվում, ներառյալ աղի պարբերական համալրումը:

Ինչ են հեռացնում փափկեցուցիչ համակարգերը

  • Կոշտությունը առաջացնող հանքանյութերը՝ կալցիումը և մագնեզիումը։

Սպասարկում. ջրի փափկեցնող սարքերը պահանջում են կանոնավոր սպասարկում՝ անհրաժեշտ է աղի բաքում աղը կամ խեժը լրացնել: Հանքանյութերի բաքը նույնպես պետք է ժամանակ առ ժամանակ մաքրվի՝ այնտեղ կուտակված հանքանյութերը հեռացնելու համար:

  • Փափկեցուցիչ ֆիլտր

    Փափկեցուցիչ ֆիլտր

Ուլտրամանուշակագույն ֆիլտրեր (լավագույնը բակտերիաների վերացման համար)

Ուլտրամանուշակագույն (ՈՒՖ) զտիչներն օգտագործում են ուլտրամանուշակագույն լույս՝ ջրի մեջ վնասակար միկրոօրգանիզմները ոչնչացնելու կամ ապաակտիվացնելու համար: Ուլտրամանուշակագույն լույսը թափանցում է բակտերիաների և վիրուսների բջիջներ՝ վնասելով նրանց ԴՆԹ-ն և դարձնելով դրանք անկարող վերարտադրվել և հիվանդություններ առաջացնե։

Ուլտրամանուշակագույն ֆիլտրերը հեռացնում են.

  • Բակտերիաներ
  • Վիրուսներ
  • Այլ պաթոգեններ, որոնք կարող են առաջացնել ջրով փոխանցվող հիվանդություններ:

Սպասարկում. Ուլտրամանուշակագույն ֆիլտրերը պահանջում են կանոնավոր սպասարկում, ներառյալ ուլտրամանուշակագույն լամպի փոխարինումը մոտավորապես տարին մեկ անգամ՝ որպեսզի այն շարունակի արդյունավետորեն ոչնչացնել միկրոօրգանիզմները: Լամպը շրջապատող քվարցը կարող է նաև պարբերաբար մաքրման կամ փոխարինման կարիք ունենալ՝ օպտիմալ արտադրողականությունը պահպանելու համար:

  • UV filter - Ecosoft - Aqua Standard Water Filters Yerevan

    ՈՒլտրամանուշակագույն ճառագայթով ֆիլտր

Եզրակացություն

Ջրի որակը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար, և նույնիսկ եթե դուք ունեք մաքուր ջուր, անհրաժեշտ է հոգ տանել Ձեր ընտանիքի առողջության մասին: Ջրի ֆիլտրի տեղադրումը տանը՝ նաև ապահովագրություն է այս հնարավոր խնդիրներից:

Ձեր տան համար համապատախան համակարգի ընտրության համար պետք է հասկանալ ջրի որակը, կոնկրետ խնդիրները և ընտրել ֆիլտրման համակարգ, որն արդյունավետորեն լուծում է բոլոր խնդիրները:

Ֆիլտրման համակարգի փոխարինումը կարող է դժվարություն առաջացնել: Ձեռք բերեք լավագույն տարբերակը Ձեր ընտանիքի համար նախապես: Aqua Standard-ն ունի լուծում, որը համապատասխանում է Ձեր պահանջներին, և մենք սիրում ենք խոսել այն ամենի մասին, ինչը վերաբերում է ջրին:

Կապվեք մեզ հետ անվճար խորհրդատվության և ջրի որակի ստուգման համար, որպեսզի համոզվեք, որ ընտրում եք լավագույն համակարգը Ձեր տան համար:

Ստանալ խորհրդատվություն
Posted in Բլոգ.
Share

Recent Posts

  • Ի՞նչ է հակադարձ օսմոսը և ինչպե՞ս է այն գործում
  • Ջրի ֆիլտրերի տեսակները. ո՞րն ընտրել
  • Ջրի ի՞նչ տեսակներ կան: Առավելությունները և կիրառությունները
  • Հնարավո՞ր է բնակարանում ջրի զտիչ տեղադրել: Չափսը, գինը և ավելին
  • Ջրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O

Recent Comments

No comments to show.

Search

Categories

  • Uncategorized @hy
  • Բլոգ
PreviousԻ՞նչ է հակադարձ օսմոսը և ինչպե՞ս է այն գործում
NextՋրի ի՞նչ տեսակներ կան: Առավելությունները և կիրառությունները

Related Posts

  • Types of Contaminants in Water: You aren’t drinking H2O
    July 2, 2024

    Ջրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O

    Ջուրը գրեթե երբեք չի լինում H2O-ի տեսքով։ Իրականում այն պարունակում է բազմաթիվ այլ միացություններ, ինչպիսիք են` հանքանյութերը, աղտոտիչները և այլն: Քանի որ մեզանից ոչ ոք չի կարող ապրել առանց ջրի ավելի քան 3-4 օր, կարևոր է հոգ տանել այն մասին, թե ինչ որակի ջուր ենք մենք խմում:

  • Water Filter Price in Yerevan: Brands, Benefits, and Installation
    June 5, 2024

    Արդյո՞ք թանկ արժե ջրի ֆիլտրման համակարգը. Գները, առավելությունները և տեղադրումը Երևանում

    Մտածու՞մ եք Ձեր Երևանի տանը ջրի ֆիլտր տեղադրել: Որպես ջրի ֆիլտրման առաջատարը Հայաստանում, եկեք պատմենք ձեզ գների և առավելությունների մասին:

  • What is reverse osmosis and how does it work? - Aqua Standard
    October 23, 2024

    Ի՞նչ է հակադարձ օսմոսը և ինչպե՞ս է այն գործում

    Մինչդեռ կան բազմաթիվ եղանակներ բուժելու ջուրը, ինչպես մեխանիկական & ածխածնի ֆիլտրումը, այսօր ամենաարդյունավետ և տարածված մեթոդներից մեկը հակադարձ օսմոզն է (RO):

aquastandard logo icon
  • Ապրանքատեսկանի
  • Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Ցանկ
    • Filter Housings - Aqua Standard YerevanԿաղապար
    • water filter cartridges - Aqua Standard YerevanՔարթրիջներ
    • Domestic filters - Product Categories - Aqua StandardԿենցաղային ֆիլտրներ
    • Filter media - Product Categories - Aqua StandardՖիլտրացման նյութ
    • Industrial filters - Product Categories - Aqua StandardԱրդյունաբերական ֆիլտրեր
    • Water softeners - Product Categories - Aqua StandardՓափկեցուցիչներ
    • alcohol filtration - Aqua Standard Water Filters YerevanԱլկոհոլային Ֆիլտրացում
    • Other - Product Categories - Aqua StandardԱյլ
  • Մեր ապրանքանիշերը
    • Atlas Filtri – Մեր ապրանքանիշերը
    • Ecosoft – Մեր ապրանքանիշերը
    • HOBRA – Մեր ապրանքանիշերը
    • Cintropur – Մեր ապրանքանիշերը
    • Clack – Մեր ապրանքանիշերը
    • Jacobi – Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Русский