Aqua Standard
  • Ցանկ
    • Filter Housings - Aqua Standard YerevanԿաղապար
    • water filter cartridges - Aqua Standard YerevanՔարթրիջներ
    • Domestic filters - Product Categories - Aqua StandardԿենցաղային ֆիլտրներ
    • Filter media - Product Categories - Aqua StandardՖիլտրացման նյութ
    • Industrial filters - Product Categories - Aqua StandardԱրդյունաբերական ֆիլտրեր
    • Water softeners - Product Categories - Aqua StandardՓափկեցուցիչներ
    • alcohol filtration - Aqua Standard Water Filters YerevanԱլկոհոլային Ֆիլտրացում
    • Other - Product Categories - Aqua StandardԱյլ
  • Մեր ապրանքանիշերը
    • Atlas Filtri – Մեր ապրանքանիշերը
    • Ecosoft – Մեր ապրանքանիշերը
    • HOBRA – Մեր ապրանքանիշերը
    • Cintropur – Մեր ապրանքանիշերը
    • Clack – Մեր ապրանքանիշերը
    • Jacobi – Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Русский
  • 0
Water Filter Price in Yerevan: Brands, Benefits, and Installation

Արդյո՞ք թանկ արժե ջրի ֆիլտրման համակարգը. Գները, առավելությունները և տեղադրումը Երևանում

By Angel Poghosyan on June 5, 2024

Ջուրը կյանք է։ Մաքուր խմելու ջրի հասանելիությունն իրական անհրաժեշտություն է։ Երևանում ջրի ֆիլտրի տեղադրումը հիանալի լուծում է անվտանգ և մաքուր ջուր ունենալու համար, որը կարող է օգտագործվել խմելու, կերակուր պատրաստելու և տան բազմաթիվ սարքավորումների կյանքը երկարացնելու համար:

Երկրագնդի 70%-ը կազմված է ջրից, սակայն խմելու ջուրը միայն 2%-ն է, և այդ ցուցանիշը գնալով նվազում է։ Պատճառն այն է, որ մենք չենք մտածում մեր մոլորակի մասին:

Նման կարևոր ռեսուրսի աղտոտվածության , վատնման և չարաշահման պատճառով հնարավոր է շուտով ցանկանաք ֆիլտրման համակարգեր տեղադրել:Այսպիսով, եկեք մի փոքր պատմենք ֆիլտրերի, դրանց գների, առավելությունների և այլնի մասին:

Նախ նշենք, որ կան 2 տեսակի ֆիլտրման համակարգեր, որոնք կարող եք ձեռք բերել տան համար.

  • Ընդհանուր տուն (Մագիստրալ) -ընդհանուր տան ջրի ֆիլտրացում, որն ապահովում է մաքուր ջուր, ջրի աղբյուրի բոլոր կետերից:
  • Օգտագործման կետ (PoU) – զտիչներ լվացարանի տակ կամ ջրի այլ աղբյուրներում, որոնք ունեն իրենց սեփական ծորակը:

Այնուհետև նշենք, որ կան ֆիլտրացման մի քանի տեսակներ՝

  • Հակադարձ օսմոսային ֆիլտրացում
  • Մեխանիկական ֆիլտրացում
  • Ածխային ֆիլտրացում
  • Ավելին

Ֆիլտրացման տեսակը, ինչպես նաև ապրանքանիշերի և տեխնիկական բնութագրերի տարբերությունները հիմնական գործոններն են, որոնք ազդում են ֆիլտրման համակարգի արժեքի վրա:

Մարդիկ կարծում են, որ ջրի ֆիլտրերի գները բարձր են, բայց իրականում դրանք փոքր ներդրում են, որը բերում է շատ օգուտներ և օգնում ժամանակի ընթացքում խնայել գումարը:

Այս բլոգում մենք կանդրադառնանք ջրի ֆիլտրերի տեսակներին, գնի վրա ազդող գործոններին և կհամեմատենք այն շշալցված ջրի օգտագործման գնի հետ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Արժեքները վերաբերվում են կենցաղային օգտագործման համար նախատեսված համակարգերին:

Հիմնական եզրակացություններ

  • Կան տարբեր տեսակի ջրի զտիչներ, որոնք հեռացնում են տարբեր տեսակի աղտոտիչներ ջրից, ներառյալ մեխանիկական, ածխային և հակադարձ օսմոսային ֆիլտրերը:
  • Ջրի ֆիլտրի արժեքը կախված է ապրանքանիշից, ֆիլտրման տեսակից և նպատակից:
  • Մեխանիկական և ածխային միջուկներ + կաղապար 5,000֏-ից մինչև մոտավորապես 60,000֏։
  • Մեր առաջարկած հակադարձ օսմոսային համակարգերի արժեքը՝ 75,000֏-ից մինչև 210,000֏:
  • Շշալցված ջրի օգտագործումը ժամանակի ընթացքում թանկանում է։ Դուք կարող եք խնայել ~1,015,000֏ 10 տարվա ընթացքում, եթե այսօր ներդրում կատարեք ֆիլտրման համակարգ տեղադրելու համար:

Ջրի ֆիլտրի տեղադրման 4 առավելությունները

Բացի մաքուր և անվտանգ ջրի երաշխիքից, ջրի զտիչով ծորակ տեղադրելը կարող է ունենալ բազմաթիվ այլ առավելություններ: Անդրադառնանք 4 հիմնական առավելություններին.

1. Ջրի համի և հոտի բարելավում

Երևանի ջրում քլորը չափազանց շատ է. Սա, այլ աղտոտիչների հետ միասին, կարող է ծորակի ջրին տհաճ համ և հոտ հաղորդել:

– Հակադարձ օսմոսային համակարգի կամ ածխային ֆիլտրի օգտագործումը կարող է հեռացնել քլորը ջրից և բարելավել ջրի համն ու հոտը Ձեր ընդհանուր տանը:

2. Ծախսերի արդյունավետություն

Ջրի ֆիլտրերը իսկապես խնայող են և էկոլոգիապես մաքուր: Տեղադրելով ջրի զտիչ Ձեր տանը՝ դուք այլևս ստիպված չեք լինի թանկարժեք շշալցված ջուր գնել: Կարող եք սկսել ածխային կամ մեխանիկական ջրի ֆիլտրման համակարգերից, որոնց արժեքները սկսվում են 5000 դրամից:

3. Օգտակար առողջության համար

Հակադարձ օսմոսային համակարգերը հեռացնում են ծորակի ջրից աղտոտիչների 99,9%-ը՝ նվազեցնելով ջրից անցնող հիվանդությունների ռիսկը Ձեր և Ձեր ընտանիքի համար: Բացի այդ, մեր Ecosoft ջրի ֆիլտրերը հագեցած են հանքայնացնող քարթրիջներով կամ Alkafuse քարթրիջներով, որոնք ջուրը հարստացնում են օգտակար հանքանյութերով:

4. Հարմարավետություն

– 9000֏ արժողությամբ ջրի ֆիլտրըթույլ կտա զտել նստվածքը կամ քլորը ջրից՝ նվազագույն սպասարկումով: ՄԻջուկները պետք է փոխվեն 3-6 ամիսը մեկ, և մեր տեխնիկները կզանգահարեն և կհիշեցնեն Ձեզ, երբ փոխարինման ժամանակը գա:

Հասկանանք ջրի ֆիլտրերի արժեքները

Կենցաղային ջրի ֆիլտրի գները սովորաբար բաղկացած են 2 գործոնից.

  • Ֆիլտրը (գործում է մինչև 10 տարի)
  • Քարթրիջները (անհրաժեշտ է փոխել 6-12 ամիսը մեկ)

Ընդհանուր առմամբ, ջրի ֆիլտրերի գները կախված են հետևյալ գործոններից.

  • Զտիչի տեսակը (մագիստրալ կամ օգտագործման կետ)
  • Ֆիլտրացման տեսակ (հակադարձ օսմոս, ածխային, մեխանիկական)
  • Ապրանքանիշեր (Atlas Filtri, Ecosoft, Cintropur և այլն)
  • Արտադրողականություն (լ/օր)
  • Կոշտություն

Եկեք ցույց տանք ջրի զտման լավագույն համակարգերից մի քանիսը, որոնք մենք առաջարկում ենք՝ նշելով արժեքները:

Ջրի ֆիլտրի արժեքը Երևանում, մեկ աղբյուրի համար (PoU)

Լավագույն համակարգը ,որը կարող եք ձեռք բերել տան համար, դա Ecosoft ապրանքանիշի լվացարանի տակ տեղադրվող հակադարձ օսմոսային համակարգերն են: Մեր կողմից առաջարկվող P’URE Alkafuse հակադարձ օսմոսային ֆիլտրը կհեռացնի ջրից աղտոտիչների 99%-ը, ներառյալ բակտերիաները, վիրուսները, քլորը, նստվածքը և այլն:

Այս ֆիլտրը ներառում է նաև քարթրիջ Alkafuse, ինչը նշանակում է, որ դուք կարող եք վայելել բարձր ալկալային ջուր Ձեր լվացարանի առանձին ծորակից: Ալկալային ջուրը կարող է չեզոքացնել արյան մեջ եղած թթվայնությունը, ուստի՝ այն օգտակար է առողջության համար:

Սա կարժենա`

  • 100,000֏ մեկ համակարգի համար (ներառում է 6 միջուկ)
  • 37,000֏ բոլոր միջուկները տարեկան փոխարինելու համար
  • P'URE Alkafuse հակադարձ օսմոսային համակարգ

    Հակադարձ օսմոս P’URE ALKAFUSE

Մագիստրալային համակարգի գինը Երևանում

Մագիստրալային ֆիլտրի միջոցով Ձեր ընդհանուր տան ջուրը զտվում է մինչև որևէ ծորակ հասնելը: Այլ կերպ ասած, ջուրը, որը գալիս է լոգարանի ցնցուղից, ծորակից, խոհանոցի լվացարանից կամ լվացքի մեքենայից, ֆիլտրվում է:

Օրինակ, կարող եք ձեռք բերել Hydra Trio ֆիլտրման համակարգը Atlas Filtri-ից և զտել Ձեր տան ջուրը բոլոր տեսակի նստվածքներից և քլորից:

Սա կարժենա`

  • 61,000֏ մեկ համակարգի համար (ներառյալ 1 ինքնալվացվող մեխանիկական միջուկ)
  • Սկսած 5000֏-ից 2 քարթրիջի համար (1 մեխանիկական քարթրիջ, 1 ածխային քարթրիջ)
  • Եռաստիճան ֆիլտր + ինքնալվացվող

    Եռաստիճան ֆիլտր + ինքնալվացվող

Ֆիլտր-սափորի արժեքը` Երևանում

Եթե դեռ պատրաստ չեք ներդրումներ կատարել ջրի արդյունավետ զտման համակարգի համար, կարող եք փորձել մեր ֆիլտր-սափորները: Թեև սափորները չեն զտում աղտոտիչների բլոր տեսակները, այնուամենայնիվ, սափորի միջոցով ջուրը զերծ կլինի տեսանելի աղտոտիչներից և կունենա քլորի ցածր մակարդակ:

Սա կարժենա`

  • 7000֏ ֆիլտր- սափորի համար
  • 800֏ մեկ փոխարինվող քարթրիջը (փոխարինվում է 2–3 ամիսը մեկ)
  • Ֆիլտր - սափոր

    Ֆիլտր – սափոր

Հետաքրքիր է իմանալ.

2017 թվականին Հայաստանում մեկ անձին բաժին ընկնող ջրի օրական սպառումը գնահատվել է 98,6 լիտր/մարդ մեկ օրում.

Եզրակացություն

Այսօրվա դրությամբ ունենալով ջրի նման որակ, առողջության ապահովագրության համար լավագույն որոշումը կլինի ջրի ֆիլտրման համակարգ տեղադրելը: Ֆիլտրման համակարգերի արժեքներն այնքան էլ վախեցնող չեն, որքան կարող եք պատկերացնել, ուստի զ անգահարեք մեզ անվճար խորհրդատվության համար:

Մենք կօգնենք Ձեզ ընտրել մագիստրալային և մեկ կետի համար նախատեսված ֆիլտրերի միջև՝ գտնելով ձեր պահանջներին և բյուջեին համապատասխանող լավագույն տարբերակը:

Ընդհանուր առմամբ, ֆիլտրման համակարգերի արժեքները կախված են ապրանքանիշից, ֆիլտրի տեսակից և օգտագործվող ֆիլտրման տեխնոլոգիայից: Դրանք կարող են տատանվել 5000-ից մինչև 210000 դրամի սահմաններում և պահանջում են նվազագույն սպասարկում, կամ մենք կարող ենք այս հատվածն ամբողջությամբ մեզ վրա վերցնել:

Եթե դուք դեռ հույսը դնում եք շշալցված ջրի վրա, խորհուրդ ենք տալիս երկու անգամ մտածել դրա մասին՝ հանուն մեր մոլորակի, պլաստիկի օգտագործման նվազեցման և շրջակա միջավայրի պահպանման:

Ջուրը կյանք է։ Այն պետք է ֆիլտրացված խմել:

Տեղադրեք ֆիլտրման համակարգ հենց այսօր:

  • Cintropur

    Cintropur

  • Կոռպուս + մեխանիկական միջուկ 25սմ 5 մկր

    Կոռպուս + մեխանիկական միջուկ 25սմ 5 մկր

Posted in Բլոգ.
Share

Recent Posts

  • Ի՞նչ է հակադարձ օսմոսը և ինչպե՞ս է այն գործում
  • Ջրի ֆիլտրերի տեսակները. ո՞րն ընտրել
  • Ջրի ի՞նչ տեսակներ կան: Առավելությունները և կիրառությունները
  • Հնարավո՞ր է բնակարանում ջրի զտիչ տեղադրել: Չափսը, գինը և ավելին
  • Ջրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O

Recent Comments

No comments to show.

Search

Categories

  • Uncategorized @hy
  • Բլոգ
PreviousՋրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O

Related Posts

  • What is reverse osmosis and how does it work? - Aqua Standard
    October 23, 2024

    Ի՞նչ է հակադարձ օսմոսը և ինչպե՞ս է այն գործում

    Մինչդեռ կան բազմաթիվ եղանակներ բուժելու ջուրը, ինչպես մեխանիկական & ածխածնի ֆիլտրումը, այսօր ամենաարդյունավետ և տարածված մեթոդներից մեկը հակադարձ օսմոզն է (RO):

  • Types of water filters: Which to choose?
    August 29, 2024

    Ջրի ֆիլտրերի տեսակները. ո՞րն ընտրել

    Ջուրը գրեթե երբեք չի լինում H2O-ի տեսքով, ինչը նշանակում է, որ այն պարունակում է բազմաթիվ տարբեր հանքանյութեր, քլոր, բակտերիաներ և այլն: Աղտոտիչների յուրաքանչյուր տեսակ պահանջում է զտման իր տեսակը: Aqua Standard-ը ձգտում է ապահովել ջրի բարձրորակ ֆիլտրման լուծումներ՝ հնարավորություն տալով օգտագործել, անվտանգ և մաքուր ջուր : Կենցաղային ջրի զտիչները կարելի է բաժանել երկու տեսակի՝ օգտագործման …

  • Types of Contaminants in Water: You aren’t drinking H2O
    July 2, 2024

    Ջրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O

    Ջուրը գրեթե երբեք չի լինում H2O-ի տեսքով։ Իրականում այն պարունակում է բազմաթիվ այլ միացություններ, ինչպիսիք են` հանքանյութերը, աղտոտիչները և այլն: Քանի որ մեզանից ոչ ոք չի կարող ապրել առանց ջրի ավելի քան 3-4 օր, կարևոր է հոգ տանել այն մասին, թե ինչ որակի ջուր ենք մենք խմում:

aquastandard logo icon
  • Ապրանքատեսկանի
  • Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Ցանկ
    • Filter Housings - Aqua Standard YerevanԿաղապար
    • water filter cartridges - Aqua Standard YerevanՔարթրիջներ
    • Domestic filters - Product Categories - Aqua StandardԿենցաղային ֆիլտրներ
    • Filter media - Product Categories - Aqua StandardՖիլտրացման նյութ
    • Industrial filters - Product Categories - Aqua StandardԱրդյունաբերական ֆիլտրեր
    • Water softeners - Product Categories - Aqua StandardՓափկեցուցիչներ
    • alcohol filtration - Aqua Standard Water Filters YerevanԱլկոհոլային Ֆիլտրացում
    • Other - Product Categories - Aqua StandardԱյլ
  • Մեր ապրանքանիշերը
    • Atlas Filtri – Մեր ապրանքանիշերը
    • Ecosoft – Մեր ապրանքանիշերը
    • HOBRA – Մեր ապրանքանիշերը
    • Cintropur – Մեր ապրանքանիշերը
    • Clack – Մեր ապրանքանիշերը
    • Jacobi – Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Русский