Aqua Standard
  • Ցանկ
    • Filter Housings - Aqua Standard YerevanԿաղապար
    • water filter cartridges - Aqua Standard YerevanՔարթրիջներ
    • Domestic filters - Product Categories - Aqua StandardԿենցաղային ֆիլտրներ
    • Filter media - Product Categories - Aqua StandardՖիլտրացման նյութ
    • Industrial filters - Product Categories - Aqua StandardԱրդյունաբերական ֆիլտրեր
    • Water softeners - Product Categories - Aqua StandardՓափկեցուցիչներ
    • alcohol filtration - Aqua Standard Water Filters YerevanԱլկոհոլային Ֆիլտրացում
    • Other - Product Categories - Aqua StandardԱյլ
  • Մեր ապրանքանիշերը
    • Atlas Filtri – Մեր ապրանքանիշերը
    • Ecosoft – Մեր ապրանքանիշերը
    • HOBRA – Մեր ապրանքանիշերը
    • Cintropur – Մեր ապրանքանիշերը
    • Clack – Մեր ապրանքանիշերը
    • Jacobi – Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Русский
  • 0
Types of Contaminants in Water: You aren’t drinking H2O

Ջրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O

By Angel Poghosyan on July 2, 2024

Ջուրը գրեթե երբեք չի լինում H2O-ի տեսքով։ Իրականում այն պարունակում է բազմաթիվ այլ միացություններ, ինչպիսիք են` հանքանյութերը, աղտոտիչները և այլն: Քանի որ մեզանից ոչ ոք չի կարող ապրել առանց ջրի ավելի քան 3-4 օր, կարևոր է հոգ տանել այն մասին, թե ինչ որակի ջուր ենք մենք խմում:

Սովորաբար ջրում առկա են աղտոտիչների երեք հիմնական տեսակ՝ ֆիզիկական, կենսաբանական և քիմիական: Նստվածքից և բակտերիաներից մինչև վիրուսներ և ծանր մետաղներ, մեր ջրում այնքան շատ բան կա, որոնց մասին մենք անգամ չգիտենք:

Երբ այս աղտոտիչները հայտնվում են ծորակի ջրում և չեն զտվում, կարող են առաջացնել բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում՝ աղեստամոքսային խանգարումներ, վարակներ, սուր թունավորումներ և հազվադեպ դեպքերում , նույնիսկ ավելի լուրջ երկարաժամկետ խնդիրներ:

Այս բլոգում մենք Ձեզ կպատմենք ջրում պարունակվող բազմաթիվ աղտոտիչների մասին և այն մասին՝ թե ի՞նչ անել որպեսզի խմենք միայն անվտանգ, մաքուր և զտված ջուր:

Ջրի աղտոտիչների տեսակները

Ջուրը կարող է ինչպես բարձրացնել այնպես էլ նվազեցնել օրգանիզմի կենսունակությունը: Ջրի աղտոտումը կարող է լինել տարբեր ձևերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու առողջական հետևանքները: Եկեք քննարկենք ջրի աղտոտիչների 3 հիմնական տեսակները, որոնք կարող են պոտենցիալ վնասակար լինել կամ պետք է հեռացվեն ջրից:

Ֆիզիկական աղտոտիչներ

Խմելու ջրի մեջ ամենատարածված աղտոտիչներից մի քանիսը տեսանելի են անզեն աչքով, դրանք կոչվում են ֆիզիկական աղտոտիչներ: Ֆիզիկական աղտոտիչների թվում են ՝ նստվածքները և միկրոպլաստիկը, ներառյալ ավազը, տերևները, ժանգը և այլն:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է որ, ամբողջ աշխարհում ծորակի ջրի 83%-ը պարունակում է միկրոպլաստմասսա, և սա մեծ մտահոգություն է առաջացնում: Այս աղտոտիչները կարող են վնասակար միկրոօրգանիզմներ պարունակել և բարենպաստ պայմաններ ստեղծել, դրանով իսկ վատթարացնելով ջրի համն ու պարզությունը:

Անկախ նրանից, թե որքան վտանգավոր են այս աղտոտիչները, Aqua Standard-ը միշտ լուծում ունի: Մենք առաջարկում ենք նստվածքային զտիչներ, որոնք կարող են հեռացնել այս աղտոտիչները ծորակի ջրից և այն անվտանգ դարձնել խմելու համար:

Կենսաբանական աղտոտիչներ

Ջրի ընդհանուր աղտոտիչների հաջորդ խումբը կենսաբանական աղտոտիչներն են: Կենսաբանական աղտոտիչների թվում են՝ բակտերիաները, ինչպիսիք են սալմոնելլան կամ E. coli-ն(աղիքային ցուպիկ), որոնք հիմնականում առկա են Հայաստանի ջրում, ըստ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացված ջրի որակի վերլուծության:

Այլ կենսաբանական աղտոտիչներ կարող են ներառել վիրուսներ , ինչպիսիք են հեպատիտ A-ն կամ նորովիրուսը.
Altogether, these contaminants can cause potential health risks that include the stomach flu, dehydration, liver disease, and more.

Աղտոտիչների այս խումբը նույնպես կարող է ջրից հեռացվել ,համապատասխան ֆիլտրման համակարգով:

Ստանալ խորհրդատվություն

Ջրի կոշտություն

Ջրի կոշտությունը ևս մեկ տարածված խնդիր է, երբ խոսքը վերաբերում է ջրի աղտոտիչներին: Ջուրը համարվում է կոշտ, եթե այն ունի հանքանյութերի, իսկ ավելի հստակ մագնեզիումի և կալցիումի չափազանց բարձր կոնցենտրացիա:

Թեև Երևանում ջրի կոշտությունը այդքան էլ մեծ խնդիր չէ, այնուամենայնիվ փաստ է, որ Երևանի տարածքների մեծ մասում ծորակի ջուրը փափուկ չէ: Սա կարող է առաջացնել բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են՝

  • Առողջական խնդիրներ
  • Սանտեխնիկայի և կենցաղային տեխնիկայի աղակալում
  • Օճառի արդյունավետության նվազում
  • Չոր մաշկ
  • Չոր և փխրուն մազեր
  • Ջրի տարօրինակ համ
  • Լվացարանի շուրջ սպիտակ հետքեր

Եվ սա այսբերգի միայն գագաթն է: Այնուամենայնիվ, կոշտ ջուրը փափկեցնելը այդքան էլ բարդ խնդիր չէ: Մենք առաջարկում ենք ջրի փափկեցման տեխնոլոգիաների լայն տեսականի, որոնք ապահովում են իդեալական լուծում:

Քլոր

Եթե դուք երբևէ զգացել եք քլորի համը կամ հոտը Ձեր ծորակի ջրից, ամենայն հավանականությամբ, Ձեզ հարկավոր է ջրի ֆիլտր տեղադրել: Այն ոչ միայն կբարելավի ջրի համը, գույնը և հոտը, այլև կնվազեցնի քլորի հնարավոր վնասը:

Թեև ջրի մեջ աղտոտիչները միշտ չէ, որ տեսանելի են, դա չի նշանակում, որ դրանք չկան: Վստահ եղեք, միշտ կա լուծում՝ ապահովելու համար ջրի մաքրությունը Ձեր և Ձեր ընտանիքի համար:

Լուծումներ, ջրի մաքրման համար, տան պայմաններում

Ջրի աղտոտիչների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրի ֆիլտրման համակարգ տեղադրելն է: Անկախ նրանից, թե դուք ընտրում եք ֆիլտրման համակարգ, որը կզտի ընդհանուր տան ջուրը, կամ կընտրեք ավելի պարզ տարբերակ՝ իր սեփական ծորակով, ջրի ֆիլտրի գինը արժանի ներդրում է:

Եթե վստահ չեք, թե արդյոք Ձեզ պետք է ֆիլտրման համակարգ թե ոչ, խորհուրդ ենք տալիս ստուգել Ձեր ծորակի ջուրը:

Ստուգեք Ձեր ծորակի ջուրը

Խմելու ջրի աղտոտիչները հմնականում թաքնված են և անտեսանելի: Հետևաբար, պետք է ջրի որակի մի փոքր հետազոտություն կատարել՝ հասկանալու համար՝ ինչ աստիճանի աղտոտվածության ջուր է:

  1. Անկախ նրանից, թե ջուրն ունի որևէ տհաճ հոտ, համ կամ գույն,այն արժե ստուգել Ձեր անվտանգությունն ապահովելու համար: Կան բազմաթիվ թեստեր՝ ստուգելու ջրում վերը նշված բոլոր աղտոտիչների առկայությունը, ներառյալ ֆիզիկական և կենսաբանական աղտոտիչներ, քլոր և կոշտություն: Ամբողջական թեստ անցկացնելու համար անհրաժեշտ է ճիշտ ընտրված նմուշը տանել մասնագիտական լաբորատորիա։
  2. Եթե ցանկանում եք ստուգել ջրի կոշտությունը, խորհուրդ ենք տալիս ծորակից ջրի նմուշ բերել մեր խանութ սրահ, որը գտնվում է Garage Masters առևտրի կենտրոնում (Մազմանյան փող. 1):). We will test your water for hardness for free and offer the best solution for your needs and budget.

Տեղադրեք ֆիլտրման համակարգ

Ֆիլտրման համակարգերը և հատկապես հակադարձ օսմոսները, երաշխավորում են ջրի մաքրության բարձր որակ, որը խմում եք տանը: Դուք կարող եք տանը նստվածքային ֆիլտր տեղադրել սկսած 6400 դրամից կամ հակադարձ օսմոսային համակարգ ՝ սկսած 100000 դրամից։

Մենք կտեղադրենք ֆիլտրման համակարգը մի քանի ժամվա ընթացքում և կապահովենք Ձեզ մաքուր ջրով, զերծ աղտոտիչներից: Բացի այդ, դուք ստիպված չեք լինի անհանգստանալ հետագա սպասարկման համար, մեր մասնագետները կապի դուրս կգան երբ քարթրիջները թարմացնելու ժամանակը գա:

  • Հակադարձ օսմոս P'URE BALANCE

    Հակադարձ օսմոս P’URE BALANCE

Հետ զանգի պատվեր

Շնորհակալություն!

Ձեր հարցումը հաջողությամբ կատարվել է:

Եզրակացություն

Ջուրը կյանք է։ Այն պետք է ֆիլտրացված խմել: Օրգանիզմի հիդրատացիայի պահանջները բավարարելու առաջին քայլը ջրի աղտոտիչների տեսակների հայտնաբերումն է: Հաջորդ քայլը, այն ֆիլտրման համակարգի տեղադրումն է, որը համապատասխանում է Ձեր պահանջներին:

Ստուգեք Ձեր ջուրը, գնեք ճիշտ ֆիլտրման համակարգ և կանխեք առողջության հետ կապված ցանկացած վտանգ, որը կարող է առաջանալ ծորակի ջրի աղտոտիչներից:

Կապվեք մեզ հետ այսօր՝ Ձեր տան ջրի որակին և բյուջեին համապատասխան համակարգ գտնելու համար:

Posted in Բլոգ.
Share

Recent Posts

  • Ի՞նչ է հակադարձ օսմոսը և ինչպե՞ս է այն գործում
  • Ջրի ֆիլտրերի տեսակները. ո՞րն ընտրել
  • Ջրի ի՞նչ տեսակներ կան: Առավելությունները և կիրառությունները
  • Հնարավո՞ր է բնակարանում ջրի զտիչ տեղադրել: Չափսը, գինը և ավելին
  • Ջրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O

Recent Comments

No comments to show.

Search

Categories

  • Uncategorized @hy
  • Բլոգ
PreviousՀնարավո՞ր է բնակարանում ջրի զտիչ տեղադրել: Չափսը, գինը և ավելին
NextԱրդյո՞ք թանկ արժե ջրի ֆիլտրման համակարգը. Գները, առավելությունները և տեղադրումը Երևանում

Related Posts

  • Types of water filters: Which to choose?
    August 29, 2024

    Ջրի ֆիլտրերի տեսակները. ո՞րն ընտրել

    Ջուրը գրեթե երբեք չի լինում H2O-ի տեսքով, ինչը նշանակում է, որ այն պարունակում է բազմաթիվ տարբեր հանքանյութեր, քլոր, բակտերիաներ և այլն: Աղտոտիչների յուրաքանչյուր տեսակ պահանջում է զտման իր տեսակը: Aqua Standard-ը ձգտում է ապահովել ջրի բարձրորակ ֆիլտրման լուծումներ՝ հնարավորություն տալով օգտագործել, անվտանգ և մաքուր ջուր : Կենցաղային ջրի զտիչները կարելի է բաժանել երկու տեսակի՝ օգտագործման …

  • What is reverse osmosis and how does it work? - Aqua Standard
    October 23, 2024

    Ի՞նչ է հակադարձ օսմոսը և ինչպե՞ս է այն գործում

    Մինչդեռ կան բազմաթիվ եղանակներ բուժելու ջուրը, ինչպես մեխանիկական & ածխածնի ֆիլտրումը, այսօր ամենաարդյունավետ և տարածված մեթոդներից մեկը հակադարձ օսմոզն է (RO):

  • Water Filter Price in Yerevan: Brands, Benefits, and Installation
    June 5, 2024

    Արդյո՞ք թանկ արժե ջրի ֆիլտրման համակարգը. Գները, առավելությունները և տեղադրումը Երևանում

    Մտածու՞մ եք Ձեր Երևանի տանը ջրի ֆիլտր տեղադրել: Որպես ջրի ֆիլտրման առաջատարը Հայաստանում, եկեք պատմենք ձեզ գների և առավելությունների մասին:

aquastandard logo icon
  • Ապրանքատեսկանի
  • Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Ցանկ
    • Filter Housings - Aqua Standard YerevanԿաղապար
    • water filter cartridges - Aqua Standard YerevanՔարթրիջներ
    • Domestic filters - Product Categories - Aqua StandardԿենցաղային ֆիլտրներ
    • Filter media - Product Categories - Aqua StandardՖիլտրացման նյութ
    • Industrial filters - Product Categories - Aqua StandardԱրդյունաբերական ֆիլտրեր
    • Water softeners - Product Categories - Aqua StandardՓափկեցուցիչներ
    • alcohol filtration - Aqua Standard Water Filters YerevanԱլկոհոլային Ֆիլտրացում
    • Other - Product Categories - Aqua StandardԱյլ
  • Մեր ապրանքանիշերը
    • Atlas Filtri – Մեր ապրանքանիշերը
    • Ecosoft – Մեր ապրանքանիշերը
    • HOBRA – Մեր ապրանքանիշերը
    • Cintropur – Մեր ապրանքանիշերը
    • Clack – Մեր ապրանքանիշերը
    • Jacobi – Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Русский