Aqua Standard
  • Ցանկ
    • Filter Housings - Aqua Standard YerevanԿաղապար
    • water filter cartridges - Aqua Standard YerevanՔարթրիջներ
    • Domestic filters - Product Categories - Aqua StandardԿենցաղային ֆիլտրներ
    • Filter media - Product Categories - Aqua StandardՖիլտրացման նյութ
    • Industrial filters - Product Categories - Aqua StandardԱրդյունաբերական ֆիլտրեր
    • Water softeners - Product Categories - Aqua StandardՓափկեցուցիչներ
    • alcohol filtration - Aqua Standard Water Filters YerevanԱլկոհոլային Ֆիլտրացում
    • Other - Product Categories - Aqua StandardԱյլ
  • Մեր ապրանքանիշերը
    • Atlas Filtri – Մեր ապրանքանիշերը
    • Ecosoft – Մեր ապրանքանիշերը
    • HOBRA – Մեր ապրանքանիշերը
    • Cintropur – Մեր ապրանքանիշերը
    • Clack – Մեր ապրանքանիշերը
    • Jacobi – Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Русский
  • 0
Can I install a filter for my apartment? Size, Price, and More

Հնարավո՞ր է բնակարանում ջրի զտիչ տեղադրել: Չափսը, գինը և ավելին

By Angel Poghosyan on July 25, 2024

Ջրի որակը կարևոր է առողջ ապրելակերպի պահպանման համար: Ցավոք սրտի, դժբախտ պատահարներ կարող են տեղի ունենալ՝ ուզենք, թե ոչ, և եթե մենք չպաշտպանենք մեզ ջրամատակարարման պոտենցիալ աղտոտիչներից, կվտանգենք մեր ընտանիքի առողջությունը:

Երևանի ջրի ընդհանուր աղտոտիչները ներառում են կոշտություն, քլոր, ծանր մետաղներ և միկրոօրգանիզմներ, որոնք կարող են վտանգել առողջությունը: Ջրի ֆիլտրի տեղադրումը կարող է իդեալական լուծում լինել անվտանգ և մաքուր խմելու ջուր ունենալու համար:

Այս բլոգում մենք կքննարկենք բնակարանում ջրի ֆիլտրի տեղադրման հնարավորությունը, կդիտարկենք տարբեր տեսակի ֆիլտրերի չափերը և կօգնենք Ձեզ ընտրել լավագույն տարբերակը ընդհանուր տան համար:

Ջրի զտիչների տեսակներ՝ բնակարանների համար

Ձեր բնակարանի համար ջրի զտիչ ընտրելիս կան մի քանի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, թերությունները, ֆիլտրման տեխնոլոգիան և չափը: Եկեք ներկայացնենք մի քանի տարբերակներ, որոնք կարող են համապատասխանել Ձեր պահանջներին և լվացարանի տակ գտնվող պահարաններին:

Լվացարանի տակ դրվող Ֆիլտրման համակարգեր

Առավելություն

  • Տարբեր աղտոտիչների արդյունավետ զտում

  • Խնայում է տարածք, քանի որ այն տեղադրվում է լվացարանի տակ

  • Ապահովում է ֆիլտրացված ջրի կայուն մատակարարում

  • Երկարաժամկետ լուծում

Թերություն

  • Անհրաժեշտ է տեղադրում, որը կարող է պահանջել մասնագիտական օգնություն

  • Միայն օգտագործման մեկ կետի համար

Ֆիլտրման տեխնոլոգիա.
Լվացարանի տակ դրվող համակարգերը հիմնականում ունենում են ֆիլտրման մի քանի փուլ ներառյալ ՝ մեխանիկական , ածխային և մեմբրանային: Այս հակադարձ օսմոսային համակարգը արդյունավետորեն հեռացնում է նստվածքի, քլորի, կապարի և այլ վնասակար աղտոտիչների մինչև 90%-ը:

Ֆիլտրման համակարգի չափսերը.
Այս համակարգերը կոմպակտ են և համապատասխանում են խոհանոցների մեծ մասի համար: Սովորաբար քիչ տեղ են զբաղեցնում, ինչը նրանց դարձնում է իդեալական սահմանափակ տարածք ունեցող բնակարանների համար:

Բնակարանների համար նախատեսված հակադարձ օսմոսային նշված համակարգն ունի հետևյալ չափսերը (ԲxԼxԽ)՝ 430 × 195 × 312 մմ:

Ընդհանուր քաշը ՝ 11,95 կգ:

  • Հակադարձ օսմոս P'URE BALANCE

    Հակադարձ օսմոս P’URE BALANCE

Ջրի՝ ֆիլտր – սափորներ

Առավելություն

  • Հեշտ է օգտագործել և տեղադրման կարիք չկա

  • Շարժական է և կարելի է պահել սառնարանում

  • Ցածր նախնական արժեք

Թերություն

  • Ֆիլտրի սահմանափակ հզորություն

  • Պահանջում է հաճախակի վերալիցքավորում և ֆիլտրի փոխարինում

  • Չի հեռացնում աղտոտիչների բոլոր տեսակները

  • Միայն օգտագործման մեկ կետի համար

Ֆիլտրման տեխնոլոգիա.
Ֆիլտր-սափորների քարթրիջներում սովորաբար օգտագործվում է ակտիվացված ածուխ, քլորը նվազեցնելու և համն ու հոտը բարելավելու համար: Բացի այդ, այն ջրից հեռացնում է որոշ նստվածքներ։

Ֆիլտրման համակարգի չափսերը. Այս զտիչները փոքր են և շարժական, ինչը նրանց դարձնում է իդեալական այն բնակարանաբնակների համար, ովքեր ցանկանում են պարզ, էժան լուծում:

Նշված մոդելն ունի հետևյալ չափսերը (ԲxԼxԽ)՝ 250 x 110 x 280 մմ:

Ընդհանուր քաշը՝ 0,655 կգ:

  • Ֆիլտր - սափոր

    Ֆիլտր – սափոր

Խոհանոցային սեղանին դրվող ֆիլտրման համակարգեր

Առավելություն

  • Հեշտ է տեղադրվում, սովորաբար պահանջում է միայն միացում ծորակին

  • Ֆիլտրացված ջրին, ուղիղ հասանելիություն

Թերություն

  • Տարածք է գրավում խոհանոցային սեղանի վրա

  • Ոչ բոլոր ծորակներին է համապատասխանում

  • Սահմանափակ զտում

Ֆիլտրման տեխնոլոգիա.
Այս համակարգերում օգտագործվում է մեխանիկական և ածխային քարթրիջների համադրություն՝ ջրից տեսանելի աղտոտիչները և ցանկացած համ, հոտ կամ գույն հեռացնելու համար: Այնուամենայնիվ, ջրում թողնում են կոշություն, բակտերիաներ, վիրուսներ կամ ծանր մետաղներ, եթե դրանք առկա են:

Ֆիլտրման համակարգի չափսերը. Այս զտիչները ավելի մեծ են, քան ֆիլտր-սափորները, բայց այնուամենայնիվ բավականաչափ կոմպակտ են, որպեսզի տեղավորվեն խոհանոցային սեղանների մեծ մասի վրա:

Նշված մոդելն ունի հետևյալ չափսերը (ԲxԼxԽ)՝ 470 x 120 x 300 մմ:

Ընդհանուր քաշը՝ 1,72 կգ է։

  • Եռաստիճան ֆիլտր ծորակով

    Եռաստիճան ֆիլտր ծորակով

Ֆիլտրման համակարգ ընդհանուր բնակարանի համար

Առավելություն

  • Բնակարանի յուրաքանչյուր ծորակին ֆիլտրացված ջրի մատակարարում

  • Ամբողջական ֆիլտրացում

  • Բոլոր տնային սարքավորումների, սանտեխնիկայի և ջեռուցման համակարգերի ավելի երկարաժամկետ օգտագործում

  • Առողջ մաշկ և մազեր

  • Երաշխավորված

Թերություն

  • Ավելի բարձր սկզբնական արժեք

  • Պահանջում է ավելի մեծ ազատ տարածք և պրոֆեսիոնալ տեղադրում

Ֆիլտրման տեխնոլոգիա. Ընդհանուր տան համար նախատեսված համակարգերը բազմաստիճան են, ներառյալ՝ մեխանիկականը, ածխայինը և երբեմն ուլտրամանուշակագույն կամ հակադարձ օսմոսային ֆիլտրացումները, որպեսզի ապահովեն աղտոտիչների ամբողջական հեռացում:

Ֆիլտրման համակարգի չափսերը. Այս համակարգերն ամենամեծն են և պահանջում են մեծ տարածք տեղադրելու համար, հաճախ խորդանոցում կամ հիմնական ջրամատակարարման մոտ:

Նշված մոդելն ունի հետևյալ չափսերը (ԲxԼxԽ)՝ 390 x 107 x 336 մմ:

  • Եռաստիճան ֆիլտր + ինքնալվացվող

    Եռաստիճան ֆիլտր + ինքնալվացվող

Ո՞րն է իմ բնակարանում ֆիլտրի տեղադրման գործընթացը:

Ձեր բնակարանում ջրի ֆիլտրի տեղադրումը պարզ գործընթաց է՝ Aqua Standard-ի ճիշտ ցուցումներով: Ահա քայլ առ քայլ բացատրությունը, թե ինչպես ենք դա անում.

1. Անվճար խորհրդատվություն

Մենք սկսում ենք անվճար խորհրդատվությունից՝ որպեսզի հասկանանք Ձեր պահանջները: Խորհրդատվությունը ներառում է՝ ջրի որակի հետ կապված խնդիրների գնահատումը և Ձեր բնակարանի համար լավագույն համակարգի ընտրությունը:

2. Կատարյալ ֆիլտրման համակարգի ընտրություն Ձեր բնակարանի համար:

Խորհրդատվության արդյունքների հիման վրա մենք կօգնենք Ձեզ ընտրել իդեալական զտիչ, որը կհամապատասխանի Ձեր բյուջեին, տարածքին և ջրի որակի հետ կապված պահանջներին:

3. Տեղադրման պլանավորում

Ֆիլտրման համակարգ ընտրելուց հետո, մենք նշանակում ենք տեղադրման ամսաթիվը Ձեզ հարմար ժամանակ:

4. Տեղադրում

Կախված տեղադրվող համակարգից, տեղադրումը սովորաբար տևում է մեկ ժամից մինչև 10 ժամ: Մեր պրոֆեսիոնալ թիմը երաշխավորում է, որ ֆիլտրը կտեղադրվի ճիշտ և արդյունավետ կծառայի ինչպես այդ պահին, այնպես էլ երկար ժամանակ:

5. Տեխնիկական սպասարկում

Մենք տրամադրում ենք շարունակական աջակցություն՝ հիշեցնելով Ձեզ, թե երբ է Ձեր ֆիլտրի քարթրիջները փոխելու ժամանակը, ապահովելով, Ձեր ջրի մաքրությունն ու անվտանգությունը:

Ստանալ խորհրդատվություն

Եզրակացություն

Ձեր բնակարանում ջրի ֆիլտրի տեղադրումը պրակտիկ լուծում է, անվտանգ և մաքուր խմելու ջուր ապահովելու համար։ Անկախ նրանից, թե դուք ընտրում եք լվացարանի տակ տեղադրվող զտիչ, սեղանի վրա դրվող ֆիլտր կամ նույնիսկ մագիստրալային համակարգ՝ ընդհանուր տան համար, Aqua Standard-ն առաջարկում է բազմաթիվ բարձրորակ տարբերակներ՝ Ձեր պահանջմունքներին համապատասխան:

Մեր մասնագիտական խորհրդատվության և տեղադրման ծառայությունների շնորհիվ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ ձեր ջուրը զերծ է վնասակար աղտոտիչներից:

Posted in Uncategorized @hy.
Share

Recent Posts

  • Ի՞նչ է հակադարձ օսմոսը և ինչպե՞ս է այն գործում
  • Ջրի ֆիլտրերի տեսակները. ո՞րն ընտրել
  • Ջրի ի՞նչ տեսակներ կան: Առավելությունները և կիրառությունները
  • Հնարավո՞ր է բնակարանում ջրի զտիչ տեղադրել: Չափսը, գինը և ավելին
  • Ջրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O

Recent Comments

No comments to show.

Search

Categories

  • Uncategorized @hy
  • Բլոգ
PreviousՋրի ի՞նչ տեսակներ կան: Առավելությունները և կիրառությունները
NextՋրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O

Related Posts

  • What Are the Types of Water? Benefits and Uses
    August 27, 2024

    Ջրի ի՞նչ տեսակներ կան: Առավելությունները և կիրառությունները

    Բացահայտեք ջրի տարբեր տեսակները, ներառյալ աղբյուրի, մաքրված, կոշտ, փափուկ, ալկալային և հանքային ջուրը: Իմացեք դրանց առավելությունների, օգտագործման մասին և, թե որն է ձեզ համար լավագույնը:

aquastandard logo icon
  • Ապրանքատեսկանի
  • Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Ցանկ
    • Filter Housings - Aqua Standard YerevanԿաղապար
    • water filter cartridges - Aqua Standard YerevanՔարթրիջներ
    • Domestic filters - Product Categories - Aqua StandardԿենցաղային ֆիլտրներ
    • Filter media - Product Categories - Aqua StandardՖիլտրացման նյութ
    • Industrial filters - Product Categories - Aqua StandardԱրդյունաբերական ֆիլտրեր
    • Water softeners - Product Categories - Aqua StandardՓափկեցուցիչներ
    • alcohol filtration - Aqua Standard Water Filters YerevanԱլկոհոլային Ֆիլտրացում
    • Other - Product Categories - Aqua StandardԱյլ
  • Մեր ապրանքանիշերը
    • Atlas Filtri – Մեր ապրանքանիշերը
    • Ecosoft – Մեր ապրանքանիշերը
    • HOBRA – Մեր ապրանքանիշերը
    • Cintropur – Մեր ապրանքանիշերը
    • Clack – Մեր ապրանքանիշերը
    • Jacobi – Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Русский