Ջուրը կյանք է։ Մաքուր խմելու ջրի հասանելիությունն իրական անհրաժեշտություն է։ Երևանում ջրի ֆիլտրի տեղադրումը հիանալի լուծում է անվտանգ և մաքուր ջուր ունենալու համար, որը կարող է օգտագործվել խմելու, կերակուր պատրաստելու և տան բազմաթիվ սարքավորումների կյանքը երկարացնելու համար:
Երկրագնդի 70%-ը կազմված է ջրից, սակայն խմելու ջուրը միայն 2%-ն է, և այդ ցուցանիշը գնալով նվազում է։ Պատճառն այն է, որ մենք չենք մտածում մեր մոլորակի մասին:
Նման կարևոր ռեսուրսի աղտոտվածության , վատնման և չարաշահման պատճառով հնարավոր է շուտով ցանկանաք ֆիլտրման համակարգեր տեղադրել:Այսպիսով, եկեք մի փոքր պատմենք ֆիլտրերի, դրանց գների, առավելությունների և այլնի մասին:
Նախ նշենք, որ կան 2 տեսակի ֆիլտրման համակարգեր, որոնք կարող եք ձեռք բերել տան համար.
Ընդհանուր տուն (Մագիստրալ) -ընդհանուր տան ջրի ֆիլտրացում, որն ապահովում է մաքուր ջուր, ջրի աղբյուրի բոլոր կետերից:
Օգտագործման կետ (PoU) – զտիչներ լվացարանի տակ կամ ջրի այլ աղբյուրներում, որոնք ունեն իրենց սեփական ծորակը:
Այնուհետև նշենք, որ կան ֆիլտրացման մի քանի տեսակներ՝
Ֆիլտրացման տեսակը, ինչպես նաև ապրանքանիշերի և տեխնիկական բնութագրերի տարբերությունները հիմնական գործոններն են, որոնք ազդում են ֆիլտրման համակարգի արժեքի վրա:
Մարդիկ կարծում են, որ ջրի ֆիլտրերի գները բարձր են, բայց իրականում դրանք փոքր ներդրում են, որը բերում է շատ օգուտներ և օգնում ժամանակի ընթացքում խնայել գումարը:
Այս բլոգում մենք կանդրադառնանք ջրի ֆիլտրերի տեսակներին, գնի վրա ազդող գործոններին և կհամեմատենք այն շշալցված ջրի օգտագործման գնի հետ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Արժեքները վերաբերվում են կենցաղային օգտագործման համար նախատեսված համակարգերին:
Հիմնական եզրակացություններ
Կան տարբեր տեսակի ջրի զտիչներ, որոնք հեռացնում են տարբեր տեսակի աղտոտիչներ ջրից, ներառյալ մեխանիկական, ածխային և հակադարձ օսմոսային ֆիլտրերը:
Ջրի ֆիլտրի արժեքը կախված է ապրանքանիշից, ֆիլտրման տեսակից և նպատակից:
Մեխանիկական և ածխային միջուկներ + կաղապար 5,000֏-ից մինչև մոտավորապես 60,000֏։
Մեր առաջարկած հակադարձ օսմոսային համակարգերի արժեքը՝ 75,000֏-ից մինչև 210,000֏:
Շշալցված ջրի օգտագործումը ժամանակի ընթացքում թանկանում է։ Դուք կարող եք խնայել ~1,015,000֏ 10 տարվա ընթացքում, եթե այսօր ներդրում կատարեք ֆիլտրման համակարգ տեղադրելու համար:
Ջրի ֆիլտրի տեղադրման 4 առավելությունները
Բացի մաքուր և անվտանգ ջրի երաշխիքից, ջրի զտիչով ծորակ տեղադրելը կարող է ունենալ բազմաթիվ այլ առավելություններ: Անդրադառնանք 4 հիմնական առավելություններին.
1. Ջրի համի և հոտի բարելավում
Երևանի ջրում քլորը չափազանց շատ է. Սա, այլ աղտոտիչների հետ միասին, կարող է ծորակի ջրին տհաճ համ և հոտ հաղորդել:
Ջրի ֆիլտրերը իսկապես խնայող են և էկոլոգիապես մաքուր: Տեղադրելով ջրի զտիչ Ձեր տանը՝ դուք այլևս ստիպված չեք լինի թանկարժեք շշալցված ջուր գնել: Կարող եք սկսել ածխային կամ մեխանիկական ջրի ֆիլտրման համակարգերից, որոնց արժեքները սկսվում են 5000 դրամից:
3. Օգտակար առողջության համար
Հակադարձ օսմոսային համակարգերը հեռացնում են ծորակի ջրից աղտոտիչների 99,9%-ը՝ նվազեցնելով ջրից անցնող հիվանդությունների ռիսկը Ձեր և Ձեր ընտանիքի համար: Բացի այդ, մեր Ecosoft ջրի ֆիլտրերը հագեցած են հանքայնացնող քարթրիջներով կամ Alkafuse քարթրիջներով, որոնք ջուրը հարստացնում են օգտակար հանքանյութերով:
4. Հարմարավետություն
– 9000֏ արժողությամբ ջրի ֆիլտրըթույլ կտա զտել նստվածքը կամ քլորը ջրից՝ նվազագույն սպասարկումով: ՄԻջուկները պետք է փոխվեն 3-6 ամիսը մեկ, և մեր տեխնիկները կզանգահարեն և կհիշեցնեն Ձեզ, երբ փոխարինման ժամանակը գա:
Հասկանանք ջրի ֆիլտրերի արժեքները
Կենցաղային ջրի ֆիլտրի գները սովորաբար բաղկացած են 2 գործոնից.
Ֆիլտրը (գործում է մինչև 10 տարի)
Քարթրիջները (անհրաժեշտ է փոխել 6-12 ամիսը մեկ)
Ընդհանուր առմամբ, ջրի ֆիլտրերի գները կախված են հետևյալ գործոններից.
Զտիչի տեսակը (մագիստրալ կամ օգտագործման կետ)
Ֆիլտրացման տեսակ (հակադարձ օսմոս, ածխային, մեխանիկական)
Եկեք ցույց տանք ջրի զտման լավագույն համակարգերից մի քանիսը, որոնք մենք առաջարկում ենք՝ նշելով արժեքները:
Ջրի ֆիլտրի արժեքը Երևանում, մեկ աղբյուրի համար (PoU)
Լավագույն համակարգը ,որը կարող եք ձեռք բերել տան համար, դա Ecosoft ապրանքանիշի լվացարանի տակ տեղադրվող հակադարձ օսմոսային համակարգերն են: Մեր կողմից առաջարկվող P’URE Alkafuse հակադարձ օսմոսային ֆիլտրը կհեռացնի ջրից աղտոտիչների 99%-ը, ներառյալ բակտերիաները, վիրուսները, քլորը, նստվածքը և այլն:
Այս ֆիլտրը ներառում է նաև քարթրիջ Alkafuse, ինչը նշանակում է, որ դուք կարող եք վայելել բարձր ալկալային ջուր Ձեր լվացարանի առանձին ծորակից: Ալկալային ջուրը կարող է չեզոքացնել արյան մեջ եղած թթվայնությունը, ուստի՝ այն օգտակար է առողջության համար:
Սա կարժենա`
100,000֏ մեկ համակարգի համար (ներառում է 6 միջուկ)
37,000֏ բոլոր միջուկները տարեկան փոխարինելու համար
Մագիստրալային ֆիլտրի միջոցով Ձեր ընդհանուր տան ջուրը զտվում է մինչև որևէ ծորակ հասնելը: Այլ կերպ ասած, ջուրը, որը գալիս է լոգարանի ցնցուղից, ծորակից, խոհանոցի լվացարանից կամ լվացքի մեքենայից, ֆիլտրվում է:
Օրինակ, կարող եք ձեռք բերել Hydra Trio ֆիլտրման համակարգը Atlas Filtri-ից և զտել Ձեր տան ջուրը բոլոր տեսակի նստվածքներից և քլորից:
Սա կարժենա`
61,000֏ մեկ համակարգի համար (ներառյալ 1 ինքնալվացվող մեխանիկական միջուկ)
Եթե դեռ պատրաստ չեք ներդրումներ կատարել ջրի արդյունավետ զտման համակարգի համար, կարող եք փորձել մեր ֆիլտր-սափորները: Թեև սափորները չեն զտում աղտոտիչների բլոր տեսակները, այնուամենայնիվ, սափորի միջոցով ջուրը զերծ կլինի տեսանելի աղտոտիչներից և կունենա քլորի ցածր մակարդակ:
2017 թվականին Հայաստանում մեկ անձին բաժին ընկնող ջրի օրական սպառումը գնահատվել է 98,6 լիտր/մարդ մեկ օրում.
Եզրակացություն
Այսօրվա դրությամբ ունենալով ջրի նման որակ, առողջության ապահովագրության համար լավագույն որոշումը կլինի ջրի ֆիլտրման համակարգ տեղադրելը: Ֆիլտրման համակարգերի արժեքներն այնքան էլ վախեցնող չեն, որքան կարող եք պատկերացնել, ուստի զանգահարեք մեզ անվճար խորհրդատվության համար:
Մենք կօգնենք Ձեզ ընտրել մագիստրալային և մեկ կետի համար նախատեսված ֆիլտրերի միջև՝ գտնելով ձեր պահանջներին և բյուջեին համապատասխանող լավագույն տարբերակը:
Ընդհանուր առմամբ, ֆիլտրման համակարգերի արժեքները կախված են ապրանքանիշից, ֆիլտրի տեսակից և օգտագործվող ֆիլտրման տեխնոլոգիայից: Դրանք կարող են տատանվել 5000-ից մինչև 210000 դրամի սահմաններում և պահանջում են նվազագույն սպասարկում, կամ մենք կարող ենք այս հատվածն ամբողջությամբ մեզ վրա վերցնել:
Եթե դուք դեռ հույսը դնում եք շշալցված ջրի վրա, խորհուրդ ենք տալիս երկու անգամ մտածել դրա մասին՝ հանուն մեր մոլորակի, պլաստիկի օգտագործման նվազեցման և շրջակա միջավայրի պահպանման:
Ջուրը գրեթե երբեք չի լինում H2O-ի տեսքով։ Իրականում այն պարունակում է բազմաթիվ այլ միացություններ, ինչպիսիք են` հանքանյութերը, աղտոտիչները և այլն: Քանի որ մեզանից ոչ ոք չի կարող ապրել առանց ջրի ավելի քան 3-4 օր, կարևոր է հոգ տանել այն մասին, թե ինչ որակի ջուր ենք մենք խմում:
Մինչդեռ կան բազմաթիվ եղանակներ բուժելու ջուրը, ինչպես մեխանիկական & ածխածնի ֆիլտրումը, այսօր ամենաարդյունավետ և տարածված մեթոդներից մեկը հակադարձ օսմոզն է (RO):
Ջուրը գրեթե երբեք չի լինում H2O-ի տեսքով, ինչը նշանակում է, որ այն պարունակում է բազմաթիվ տարբեր հանքանյութեր, քլոր, բակտերիաներ և այլն: Աղտոտիչների յուրաքանչյուր տեսակ պահանջում է զտման իր տեսակը: Aqua Standard-ը ձգտում է ապահովել ջրի բարձրորակ ֆիլտրման լուծումներ՝ հնարավորություն տալով օգտագործել, անվտանգ և մաքուր ջուր : Կենցաղային ջրի զտիչները կարելի է բաժանել երկու տեսակի՝ օգտագործման …
Արդյո՞ք թանկ արժե ջրի ֆիլտրման համակարգը. Գները, առավելությունները և տեղադրումը Երևանում
Ջուրը կյանք է։ Մաքուր խմելու ջրի հասանելիությունն իրական անհրաժեշտություն է։ Երևանում ջրի ֆիլտրի տեղադրումը հիանալի լուծում է անվտանգ և մաքուր ջուր ունենալու համար, որը կարող է օգտագործվել խմելու, կերակուր պատրաստելու և տան բազմաթիվ սարքավորումների կյանքը երկարացնելու համար:
Երկրագնդի 70%-ը կազմված է ջրից, սակայն խմելու ջուրը միայն 2%-ն է, և այդ ցուցանիշը գնալով նվազում է։ Պատճառն այն է, որ մենք չենք մտածում մեր մոլորակի մասին:
Նման կարևոր ռեսուրսի աղտոտվածության , վատնման և չարաշահման պատճառով հնարավոր է շուտով ցանկանաք ֆիլտրման համակարգեր տեղադրել:Այսպիսով, եկեք մի փոքր պատմենք ֆիլտրերի, դրանց գների, առավելությունների և այլնի մասին:
Նախ նշենք, որ կան 2 տեսակի ֆիլտրման համակարգեր, որոնք կարող եք ձեռք բերել տան համար.
Այնուհետև նշենք, որ կան ֆիլտրացման մի քանի տեսակներ՝
Ֆիլտրացման տեսակը, ինչպես նաև ապրանքանիշերի և տեխնիկական բնութագրերի տարբերությունները հիմնական գործոններն են, որոնք ազդում են ֆիլտրման համակարգի արժեքի վրա:
Մարդիկ կարծում են, որ ջրի ֆիլտրերի գները բարձր են, բայց իրականում դրանք փոքր ներդրում են, որը բերում է շատ օգուտներ և օգնում ժամանակի ընթացքում խնայել գումարը:
Այս բլոգում մենք կանդրադառնանք ջրի ֆիլտրերի տեսակներին, գնի վրա ազդող գործոններին և կհամեմատենք այն շշալցված ջրի օգտագործման գնի հետ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Արժեքները վերաբերվում են կենցաղային օգտագործման համար նախատեսված համակարգերին:
Հիմնական եզրակացություններ
Ջրի ֆիլտրի տեղադրման 4 առավելությունները
Բացի մաքուր և անվտանգ ջրի երաշխիքից, ջրի զտիչով ծորակ տեղադրելը կարող է ունենալ բազմաթիվ այլ առավելություններ: Անդրադառնանք 4 հիմնական առավելություններին.
1. Ջրի համի և հոտի բարելավում
Երևանի ջրում քլորը չափազանց շատ է. Սա, այլ աղտոտիչների հետ միասին, կարող է ծորակի ջրին տհաճ համ և հոտ հաղորդել:
– Հակադարձ օսմոսային համակարգի կամ ածխային ֆիլտրի օգտագործումը կարող է հեռացնել քլորը ջրից և բարելավել ջրի համն ու հոտը Ձեր ընդհանուր տանը:
2. Ծախսերի արդյունավետություն
Ջրի ֆիլտրերը իսկապես խնայող են և էկոլոգիապես մաքուր: Տեղադրելով ջրի զտիչ Ձեր տանը՝ դուք այլևս ստիպված չեք լինի թանկարժեք շշալցված ջուր գնել: Կարող եք սկսել ածխային կամ մեխանիկական ջրի ֆիլտրման համակարգերից, որոնց արժեքները սկսվում են 5000 դրամից:
3. Օգտակար առողջության համար
Հակադարձ օսմոսային համակարգերը հեռացնում են ծորակի ջրից աղտոտիչների 99,9%-ը՝ նվազեցնելով ջրից անցնող հիվանդությունների ռիսկը Ձեր և Ձեր ընտանիքի համար: Բացի այդ, մեր Ecosoft ջրի ֆիլտրերը հագեցած են հանքայնացնող քարթրիջներով կամ Alkafuse քարթրիջներով, որոնք ջուրը հարստացնում են օգտակար հանքանյութերով:
4. Հարմարավետություն
– 9000֏ արժողությամբ ջրի ֆիլտրըթույլ կտա զտել նստվածքը կամ քլորը ջրից՝ նվազագույն սպասարկումով: ՄԻջուկները պետք է փոխվեն 3-6 ամիսը մեկ, և մեր տեխնիկները կզանգահարեն և կհիշեցնեն Ձեզ, երբ փոխարինման ժամանակը գա:
Հասկանանք ջրի ֆիլտրերի արժեքները
Կենցաղային ջրի ֆիլտրի գները սովորաբար բաղկացած են 2 գործոնից.
Ընդհանուր առմամբ, ջրի ֆիլտրերի գները կախված են հետևյալ գործոններից.
Եկեք ցույց տանք ջրի զտման լավագույն համակարգերից մի քանիսը, որոնք մենք առաջարկում ենք՝ նշելով արժեքները:
Ջրի ֆիլտրի արժեքը Երևանում, մեկ աղբյուրի համար (PoU)
Լավագույն համակարգը ,որը կարող եք ձեռք բերել տան համար, դա Ecosoft ապրանքանիշի լվացարանի տակ տեղադրվող հակադարձ օսմոսային համակարգերն են: Մեր կողմից առաջարկվող P’URE Alkafuse հակադարձ օսմոսային ֆիլտրը կհեռացնի ջրից աղտոտիչների 99%-ը, ներառյալ բակտերիաները, վիրուսները, քլորը, նստվածքը և այլն:
Այս ֆիլտրը ներառում է նաև քարթրիջ Alkafuse, ինչը նշանակում է, որ դուք կարող եք վայելել բարձր ալկալային ջուր Ձեր լվացարանի առանձին ծորակից: Ալկալային ջուրը կարող է չեզոքացնել արյան մեջ եղած թթվայնությունը, ուստի՝ այն օգտակար է առողջության համար:
Սա կարժենա`
Հակադարձ օսմոս P’URE ALKAFUSE
Մագիստրալային համակարգի գինը Երևանում
Մագիստրալային ֆիլտրի միջոցով Ձեր ընդհանուր տան ջուրը զտվում է մինչև որևէ ծորակ հասնելը: Այլ կերպ ասած, ջուրը, որը գալիս է լոգարանի ցնցուղից, ծորակից, խոհանոցի լվացարանից կամ լվացքի մեքենայից, ֆիլտրվում է:
Օրինակ, կարող եք ձեռք բերել Hydra Trio ֆիլտրման համակարգը Atlas Filtri-ից և զտել Ձեր տան ջուրը բոլոր տեսակի նստվածքներից և քլորից:
Սա կարժենա`
Եռաստիճան ֆիլտր + ինքնալվացվող
Ֆիլտր-սափորի արժեքը` Երևանում
Եթե դեռ պատրաստ չեք ներդրումներ կատարել ջրի արդյունավետ զտման համակարգի համար, կարող եք փորձել մեր ֆիլտր-սափորները: Թեև սափորները չեն զտում աղտոտիչների բլոր տեսակները, այնուամենայնիվ, սափորի միջոցով ջուրը զերծ կլինի տեսանելի աղտոտիչներից և կունենա քլորի ցածր մակարդակ:
Սա կարժենա`
Ֆիլտր – սափոր
Հետաքրքիր է իմանալ.
2017 թվականին Հայաստանում մեկ անձին բաժին ընկնող ջրի օրական սպառումը գնահատվել է 98,6 լիտր/մարդ մեկ օրում.
Եզրակացություն
Այսօրվա դրությամբ ունենալով ջրի նման որակ, առողջության ապահովագրության համար լավագույն որոշումը կլինի ջրի ֆիլտրման համակարգ տեղադրելը: Ֆիլտրման համակարգերի արժեքներն այնքան էլ վախեցնող չեն, որքան կարող եք պատկերացնել, ուստի զ անգահարեք մեզ անվճար խորհրդատվության համար:
Մենք կօգնենք Ձեզ ընտրել մագիստրալային և մեկ կետի համար նախատեսված ֆիլտրերի միջև՝ գտնելով ձեր պահանջներին և բյուջեին համապատասխանող լավագույն տարբերակը:
Ընդհանուր առմամբ, ֆիլտրման համակարգերի արժեքները կախված են ապրանքանիշից, ֆիլտրի տեսակից և օգտագործվող ֆիլտրման տեխնոլոգիայից: Դրանք կարող են տատանվել 5000-ից մինչև 210000 դրամի սահմաններում և պահանջում են նվազագույն սպասարկում, կամ մենք կարող ենք այս հատվածն ամբողջությամբ մեզ վրա վերցնել:
Եթե դուք դեռ հույսը դնում եք շշալցված ջրի վրա, խորհուրդ ենք տալիս երկու անգամ մտածել դրա մասին՝ հանուն մեր մոլորակի, պլաստիկի օգտագործման նվազեցման և շրջակա միջավայրի պահպանման:
Ջուրը կյանք է։ Այն պետք է ֆիլտրացված խմել:
Տեղադրեք ֆիլտրման համակարգ հենց այսօր:
Cintropur
Կոռպուս + մեխանիկական միջուկ 25սմ 5 մկր
Related Posts
Ջրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O
Ջուրը գրեթե երբեք չի լինում H2O-ի տեսքով։ Իրականում այն պարունակում է բազմաթիվ այլ միացություններ, ինչպիսիք են` հանքանյութերը, աղտոտիչները և այլն: Քանի որ մեզանից ոչ ոք չի կարող ապրել առանց ջրի ավելի քան 3-4 օր, կարևոր է հոգ տանել այն մասին, թե ինչ որակի ջուր ենք մենք խմում:
Ի՞նչ է հակադարձ օսմոսը և ինչպե՞ս է այն գործում
Մինչդեռ կան բազմաթիվ եղանակներ բուժելու ջուրը, ինչպես մեխանիկական & ածխածնի ֆիլտրումը, այսօր ամենաարդյունավետ և տարածված մեթոդներից մեկը հակադարձ օսմոզն է (RO):
Ջրի ֆիլտրերի տեսակները. ո՞րն ընտրել