Aqua Standard
  • Ցանկ
    • Filter Housings - Aqua Standard YerevanԿաղապար
    • water filter cartridges - Aqua Standard YerevanՔարթրիջներ
    • Domestic filters - Product Categories - Aqua StandardԿենցաղային ֆիլտրներ
    • Filter media - Product Categories - Aqua StandardՖիլտրացման նյութ
    • Industrial filters - Product Categories - Aqua StandardԱրդյունաբերական ֆիլտրեր
    • Water softeners - Product Categories - Aqua StandardՓափկեցուցիչներ
    • alcohol filtration - Aqua Standard Water Filters YerevanԱլկոհոլային Ֆիլտրացում
    • Other - Product Categories - Aqua StandardԱյլ
  • Մեր ապրանքանիշերը
    • Atlas Filtri – Մեր ապրանքանիշերը
    • Ecosoft – Մեր ապրանքանիշերը
    • HOBRA – Մեր ապրանքանիշերը
    • Cintropur – Մեր ապրանքանիշերը
    • Clack – Մեր ապրանքանիշերը
    • Jacobi – Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Հայերեն
    • English
  • 0
What Are the Types of Water? Benefits and Uses

Ջրի ի՞նչ տեսակներ կան: Առավելությունները և կիրառությունները

By aqua@admin on August 27, 2024

Ջուրը անհրաժեշտ է կյանքի համար, սակայն ջուրը տարբեր տեսակի է լինում: Թեև Երկրի մակերևույթի 71%-ը ծածկված է ջրով, դրա միայն մոտ 1,2%-ն է անվտանգ մարդկանց սպառման համար։ Մնացած մասը կա՛մ չափազանց աղի է, կա՛մ աղտոտված է, կա՛մ փակված է սառցադաշտերում և սառցե գլխարկներում:

Հաշվի առնելով այս սահմանափակ պաշարը, կարևոր է հասկանալ մեզ հասանելի ջրի տարբեր տեսակները, դրանց առավելություններն ու կիրառությունը:

Այս բլոգում մենք կանդրադառնանք ջրի տարբեր տեսակներին, ներառյալ աղբյուրի , զտված, հակադարձ օսմոսային, թորած, կոշտ, փափուկ, ալկալային և հանքային ջուրը:

Հասկանանք ջրի տարբեր տեսակները

Ջուրն իր բաղադրությամբ և հատկություններով կարող է զգալիորեն տարբերվել՝ կախված իր աղբյուրից: Այսինքն՝ ջուրը չունի H2O ձև։ Այն կարող է լինել H2O + Ca²⁺, Mg²⁺, Na⁺, Cl⁻ և այլն: Այս տարբերությունները կարող են ազդել համի, առողջության և տարբեր նպատակների օգտագործման համար համապատասխանության վրա:

Այս փոփոխություններին նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են բնական հանքային պարունակությունը, աղտոտիչները և pH մակարդակը: Հասկանալով այս տարբերությունները՝ դուք կարող եք տեղեկացված ընտրություն կատարել Ձեր սպառած և առօրյա կյանքում օգտագործվող ջրի վերաբերյալ:

Ջրի 9 հիմնական տեսակները

Այստեղ մենք կանդրադառնանք ջրի ինը հիմնական տեսակներին՝ աղբյուրի ջուր, մաքրված ջուր, կոշտ ջուր, փափուկ ջուր, ալկալային ջուր, հանքայնացված ջուր, հակադարձ օսմոսի ջուր,գազավորված և թորած ջուր: Մենք կանդրադառնանք յուրաքանչյուր տեսակի՝ սահմանմանը, ակունքին, առավելություններին և առանձնահատկություններին:

Աղբյուրի ջուր

Սահմանում. Աղբյուրի ջուրը ջուր է, որը բնական ճանապարհով հոսում է ստորգետնյա ակունքից դեպի մակերես:

Ակունք. Այն արդյունահանվում է բնական ակունքներից , հաճախ լեռնային կամ լեռնոտ վայրերում:

Առավելություններ. Աղբյուրի ջուրը պարունակում է բնական հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը և մագնեզիումը, որոնք կարող են օգտակար լինել առողջության համար: Այն հաճախ թարմացնող համ ունի՝ շնորհիվ իր բնական հանքային պարունակության:

Առանձնահատկություններ. Չնայած աղբյուրի ջուրը ընդհանուր առմամբ մաքուր է, այն երբեմն կարող է պարունակել բնական աղտոտիչներ: Աղբյուրի ջրի շշալցումը և փոխադրումը նույնպես ազդում է շրջակա միջավայրի վրա:

Մաքրված ջուր

Սահմանում. Մաքրված ջուրը այն ջուրն է, որը մեխանիկորեն զտվել կամ մշակվել է աղտոտիչները հեռացնելու համար:

Գործընթացը. Հիմնական մեթոդներն են՝ թորում, դեիոնացում և հակադարձ օսմոս:

Առավելությունները. Մաքրման գործընթացը հեռացնում է ջրում եղած աղտոտիչները , դարձնելով այն անվտանգ սպառման համար:

Առանձնահատկություններ. Մաքրված ջուրը չի պարունակում բնական հանքանյութեր, որոնք կարող են ազդել համի վրա: Ոմանք այն կարող են ավելի քիչ հաճելի համարել, քան հանքանյութերով հարուստ աղբյուրի ջուրը, իսկ մյուսները կարող են նախընտրել այն: Մաքրված ջուրը նախընտրելի է շատերի կողմից՝ իր ստանդարտացման պատճառով: Մաքրված ջուրը միշտ նույն համն ունի, և այն հուսալի է:

Հակադարձ օսմոսային համակարգի ջուր

Սահմանում. Օսմոսային ջուրն այն ջուրն է, որը զտվել է հակադարձ օսմոսային համակարգի միջոցով:

Գործընթաց. Հակադարձ օսմոսային պրոցեսսը ջրի մոլեկուլներին մղում է մեմբրանով, որը զտում է տարբեր տեսակի աղտոտիչներ, մյուս կողմից թողնելով միայն մաքուր ջուր:

Առավելությունները. Օսմոսային ջուրը զերծ է աղտոտիչներից, այդ թվում՝ ծանր մետաղներից, բակտերիաներից և լուծված աղերից, ինչը այն դարձնում է շատ մաքուր:
Կիրառում. Այն օգտագործվում է խմելու, ճաշ պատրաստելու և մաքուր ջրի կարիք ունեցող վայրերում, ինչպիսիք են օրինակ, լաբորատորիաները:

Առանձնահատկություններ. Հակադարձ օսմոսային համակարգերը կարող են վատնել որոշակի քանակությամբ ջուր, ֆիլտրման գործընթացի ընթացքում: Բացի այդ, հակադարձ օսմոսով անցնող ջրում բացակայում են բնական հանքանյութերը, ինչը կարող են ազդել համի վրա: Այնուամենայնիվ, հակադարձ օսմոսային որոշ համակարգեր ունեն հանքայնացնող քարթրիջներ, որոնք օգտագործումից առաջ օգտակար հանքանյութեր են ավելացնում ջրի մեջ:

  • Հակադարձ օսմոս P'URE BALANCE

    Հակադարձ օսմոս P’URE BALANCE

Թորած ջուր

Սահմանում. Թորած ջուրն այն ջուրն է, որը վերածվել է գոլորշու, այնուհետև խտացվել է հեղուկի:

Գործընթացը. Թորման գործընթացը հեռացնում է կեղտերը և հանքանյութերը՝ ջուրը վերածելով գոլորշու և այնուհետև հավաքելով խտացրած գոլորշին:

process of making distilled water

Առավելություններ. Թորած ջուրը շատ մաքուր է և զերծ աղտոտող նյութերից, ներառյալ՝ հանքանյութեր և միկրոօրգանիզմներ:

Առանձնահատկություններ. Թորած ջուրը չի պարունակում հանքանյութեր, որոնք կարող են դրա համը դարձնել անհամ կամ ոչ հաՃելի: Այն նաեւ ավելի թանկ է` էներգատար թորման գործընթացի պատճառով:

Կոշտ ջուր

Սահմանում. Կոշտ ջուրը պարունակում է լուծված հանքանյութերի բարձր մակարդակ, հիմնականում՝ կալցիում և մագնեզիում:

Բաղադրություն՝ հանքանյութերի կոնցենտրացիան ջուրը դարձնում է «կոշտ»:

Առավելություններ. Այս հանքանյութերը կարող են առողջության համար օգտակար լինել՝ խթանելով սննդակարգում կալցիումի և մագնեզիումի ընդունումը:

Խնդիրներ.Կոշտ ջուրը կարող է հանգեցնել սանտեխնիկայի և կենցաղային տեխնիկայի աղակալմանը, նվազեցնելով դրանց արդյունավետությունը և ծառայության ժամկետը: Այն նաև ազդում է օճառների և լվացող միջոցների արդյունավետության վրա։

Փափուկ Ջուր

Սահմանում. Փափուկ ջուրն այն ջուրն է, որը մշակվել է կոշտությունը առաջացնող հանքանյութերը հեռացնելու համար:

Գործընթացը. Ջրի փափկացումը սովորաբար ներառում է իոնների փոխանակում, որի ժամանակ կալցիումի և մագնեզիումի իոնները փոխարինվում են նատրիումի կամ կալիումի իոններով:

Առավելությունները. Փափուկ ջուրը կանխում է սանտեխնիկայի և կենցաղային տեխնիկայի աղակալումը այն ավելի արդյունավետ դարձնելով, սարքերի մաքրման և շահագործման ժամկետը երկարացնելու համար:
Առանձնահատկություններ. Փափուկ ջուրը պարունակում է նատրիում, որը կարող է չհամապատասխանել ցածր նատրիումի դիետա ունեցող մարդկանց համար: Փափուկ ջրի երկարատև օգտագործումը կարող է նաև առողջության հետ կապված հետևանքներ ունենալ:

Ալկալային ջուր

Սահմանում. Ալկալային ջուրն ավելի բարձր pH մակարդակ ունի, քան սովորական խմելու ջուրը, սովորաբար 7-ից բարձր:
pH մակարդակ: Սովորաբար pH սանդղակի վրա տատանվում է 8-ից 9-ի միջև:

Առավելություններ. Կողմնակիցները պնդում են, որ ալկալային ջուրը կարող է չեզոքացնել թթվայնությունը օրգանիզմում, բարելավել հիդրատացիան և դետոքսիկացնել օրգանիզմը:

Առանձնահատկություններ. Ալկալային ջրի վերաբերյալ առողջական պնդումները հաստատող գիտական ապացույցները սահմանափակ են: Չափազանց օգտագործումը կարող է հանգեցնել կողմնակի բարդությունների:

Հանքային ջուր

Սահմանում. Հանքանյութերը ավելացվում են հանքայնացված ջրին բնական կամ արհեստական եղանակով:

Բաղադրությունը. Տարածված հանքանյութերից են կալցիումը, մագնեզիումը և կալիումը:

Առավելությունները. Ավելացված հանքանյութերը կարող են բարելավել համը և ապահովել սննդային օգուտներ:

Առանձնահատկություններ. Տարբերություն կա բնական հանքայնացված ջրի և ջրի միջև, որին արհեստականորեն հանքանյութեր են ավելացվել: Արժեքը կարող է նաև ավելի բարձր լինել սովորական ջրի համեմատ:

Գազավորված ջուր

Սահմանում. Կարբոնատային ջուրը, որը նաև հայտնի է որպես գազավորված ջուր, այն ջուրն է, որին ճնշման տակ ավելացվել է ածխածնի երկօքսիդ:

Գործընթաց. Կարբոնացման գործընթացը կարող է բնականաբար տեղի ունենալ հանքային աղբյուրներում կամ արհեստականորեն՝ չգազավորված ջրի մեջ ածխաթթու գազի լուծման արդյունքում:

Առավելությունները. Գազավորված ջուրը թարմացնող այլընտրանք է չգազավորված ջրին և ապահովում է օրգանիզմի նմանատիպ հիդրատացիա ՝առանց ավելացված շաքարի և կալորիաների, ինչը այն դարձնում է ավելի առողջ ընտրություն՝ համեմատած բարձր շաքարի զովացուցիչ ըմպելիքների հետ:

Առանձնահատկություններ.Գազավորված ջւրը որոշ մարդկանց մոտ կարող է փքվածություն կամ մարսողության խանգարում առաջացնել: Բացի այդ, անուշաբույր գազավորված ըմպելիքները կարող են պարունակել շաքար, արհեստական բուրավետիչներ կամ կիտրոնաթթու, որոնք մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող են ժամանակի ընթացքում քայքայել ատամի էմալը:

Եզրակացություն

Ջրի տարբեր տեսակների և դրանց առավելությունների իմացությունը կօգնի ձեզ տեղեկացված որոշումներ կայացնել Ձեր ամենօրյա սպառած և օգտագործվող ջրի վերաբերյալ:

Անկախ նրանից, թե դուք նախընտրում եք աղբյուրի ջրի բնական հանքանյութերը, թորած ջրի մաքրությունը, թե ալկալային կամ հանքային ջրի հատուկ առավելությունները, իմանալով, թե ինչ է առաջարկում յուրաքանչյուր տեսակը, կապահովեք լավագույնը Ձեր առողջության և ապրելակերպի համար:

Որոշ տեսակներ հարուստ են հանքանյութերով, մյուսները կարող են համեղ լինել: Յուրաքանչյուր մարդու համար կարող է լինել անհատական մոտեցում: Կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր օրգանիզմ ջրի իր տեսակի կարիքն ունի: Ավելի տեղեկացված որոշում կայացնելու համար դիմեք մասնագետի օգնությանը:

Հաճախ տրվող հարցեր

Ո՞րն է խմելու համար լավագույն ջուրը:

Ջրի լավագույն տեսակի ընտրությունը կախված է անձնական նախասիրություններից և առողջական կարիքներից: Աղբյուրի ջուրը պարունակում է բնական հանքանյութեր, իսկ մաքրված ջուրն ապահովում է մաքրություն։ Ալկալային և հանքային ջրերը լրացուցիչ առավելություններ են տալիս, սակայն դրանք պետք է օգտագործվեն՝ հաշվի առնելով հատուկ հատկությունները:

Ի՞նչ տեսակի ջրի զտիչներ կան շուկայում:

Կոմերցիոն հասանելի ջրի զտիչներն են ՝ հակադարձ օսմոսային համակարգեր, ածխային զտիչներ, մեխանիկական զտիչներ և ջրի փափկեցնող սարքեր: Յուրաքանչյուր տեսակի ֆիլտր պայքարում է տարբեր աղտոտիչների դեմ և առաջարկում է յուրահատուկ առավելություններ ջրի որակը բարելավելու համար:

Որո՞նք են ջրի 9 տեսակները:

Դիտարկվում է ջրի ինը տեսակ՝ աղբյուրի, մաքրված, կոշտ, փափուկ, ալկալային, հանքայնացված,օսմոսային, գազավորված և թորած ջուր: Յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, առավելությունները և կիրառումը տարբեր նախասիրությունների և պահանջմունքների համար:

Posted in Uncategorized @hy.
Share

Recent Posts

  • Ի՞նչ է հակադարձ օսմոսը և ինչպե՞ս է այն գործում
  • Ջրի ֆիլտրերի տեսակները. ո՞րն ընտրել
  • Ջրի ի՞նչ տեսակներ կան: Առավելությունները և կիրառությունները
  • Հնարավո՞ր է բնակարանում ջրի զտիչ տեղադրել: Չափսը, գինը և ավելին
  • Ջրի աղտոտիչների տեսակները. Դուք չեք խմում H2O

Recent Comments

No comments to show.

Search

Categories

  • Uncategorized @hy
  • Բլոգ
PreviousՋրի ֆիլտրերի տեսակները. ո՞րն ընտրել
NextՀնարավո՞ր է բնակարանում ջրի զտիչ տեղադրել: Չափսը, գինը և ավելին

Related Posts

  • Can I install a filter for my apartment? Size, Price, and More
    July 25, 2024

    Հնարավո՞ր է բնակարանում ջրի զտիչ տեղադրել: Չափսը, գինը և ավելին

    Ջրի որակը կարևոր է առողջ ապրելակերպի պահպանման համար: Ցավոք սրտի, դժբախտ պատահարներ կարող են տեղի ունենալ՝ ուզենք, թե ոչ, և եթե մենք չպաշտպանենք մեզ ջրամատակարարման պոտենցիալ աղտոտիչներից, կվտանգենք մեր ընտանիքի առողջությունը: Երևանի ջրի ընդհանուր աղտոտիչները ներառում են կոշտություն, քլոր, ծանր մետաղներ և միկրոօրգանիզմներ, որոնք կարող են վտանգել առողջությունը: Ջրի ֆիլտրի տեղադրումը կարող է իդեալական լուծում …

aquastandard logo icon
  • Ապրանքատեսկանի
  • Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Ցանկ
    • Filter Housings - Aqua Standard YerevanԿաղապար
    • water filter cartridges - Aqua Standard YerevanՔարթրիջներ
    • Domestic filters - Product Categories - Aqua StandardԿենցաղային ֆիլտրներ
    • Filter media - Product Categories - Aqua StandardՖիլտրացման նյութ
    • Industrial filters - Product Categories - Aqua StandardԱրդյունաբերական ֆիլտրեր
    • Water softeners - Product Categories - Aqua StandardՓափկեցուցիչներ
    • alcohol filtration - Aqua Standard Water Filters YerevanԱլկոհոլային Ֆիլտրացում
    • Other - Product Categories - Aqua StandardԱյլ
  • Մեր ապրանքանիշերը
    • Atlas Filtri – Մեր ապրանքանիշերը
    • Ecosoft – Մեր ապրանքանիշերը
    • HOBRA – Մեր ապրանքանիշերը
    • Cintropur – Մեր ապրանքանիշերը
    • Clack – Մեր ապրանքանիշերը
    • Jacobi – Մեր ապրանքանիշերը
  • Աշխատանքային գործընթաց
  • Մեր Մասին
  • Կապ
  • Հայերեն
    • English